Կանադական Մոնրեալ քաղաքում ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվում՝ կապված մարդկանց պատանդ վերցնելու մասին տեղեկատվության հետ:
Որոշ տվյալների համաձայն, տասնյակ մարդիկ կարող են որպես պատանդ պահվել Ubisoft խաղային ստուդիայի գրասենյակում:
Տեղական լրատվամիջոցների կողմից ցուցադրված օդից նկարահանված կադրերում երևում է, որ մարդկանց տեղափոխել են շենքի տանիք: Ի՞նչ է կատարվում ներսում, անհայտ է:









































