Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու չկայացավ Ազգային ժողովի նիստը, երբ ընդդիմադիրները ցանկանում էին նիստ հրավիրել և քննարկել ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծեց, որ չի կարծում, թե այդ հարցն արժեք քննարկել ամենահուզական վիճակում:

Դիտարկմանը, թե կարելի է սառը քննարկել, վարչապետը պատասխանեց.

«Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել»:

Հարցին՝ այս մթնոլորտում չի կարելի քննարկել, վարչապետը պատասխանեց. «Ոչ թե այդ մթնոլորտում, այլ այդ հուզական իրավիճակում՝ չեմ կարծում, թե հնարավոր է: Իմիջիայլոց, ասեմ, երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որևէ անհաջողություն նախապես չի քննարկվում, ասենք, օրինակ,  Ազգային ժողովի հետ, մի քիչ  ծայրահեղ ձևակերպում անեմ՝  որովհետև ռազմական գործողությունների թատերաբեմում այդ անհաջողությունը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ դու անհաջողության մատնվես, այլ դա տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով: Ըստ էության, Ազգային ժողովի կամ ընդդիմության հետ քննարկվում է այն, ինչ դու ուզում ես, որ տեղի ունենա կամ դու պլանավորում ես, որ այդպես պետք է տեղի ունենա: Իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ և մի պայմաններում, երբ մեր Զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, եթե ինքը լիներ ընդդիմադիր և լիներ նմանատիպ փաստաթուղթ, կմնա՞ր տանը՝ վարչապետը պատասխանեց, որ 2016 թվականին լինելով ընդդիմադիր, Ազգային ժողովի պատգամավոր, որպես կամավորական մեկնել է Լեռնային Ղարաբաղ, և հետո, իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով, համենայնդեպս, հանրահավաք չի արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում