Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Այսօրվա հանրահավաքի ֆունկցիոնալ նոր նշանակությունը

Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը կարծես թե առանձնապես ինտրիգային չէ, քանի որ քաղաքական իմաստով ինտրիգը հանրահավաքային տիրույթից տեղափոխվել է Կոնգրես-իշխանություն պատվիրակությունների բանակցային տիրույթ:

Եվ այդ տեսանկյունից, օրինակ, շատ ավելի ինտրիգային է թվում, ասենք, երկու օր անց կայանալիք Կոնգրես-կոալիցիա հերթական հանդիպումը, քան այսօրվա հանրահավաքը: Բայց, մյուս կողմից, այսօրվա հանրահավաքը մի ոչ պակաս կարևոր հարցի պատասխան ունի տալու՝ նոր իրավիճակում ի՞նչ դեր և նշանակություն են ստանալու հանրահավաքները, դրանք կոմունիկացիոն ի՞նչ երևույթ են լինելու և արդյունավետության տեսանկյունից ինչպիսի՞ն են լինելու:

Չէ՞ որ բանակցային գործընթացը ոչ թե խլում է ինտրիգը հանրահավաքներից, այլ հանրահավաքների ֆունկցիոնալ նշանակությունն է փոխում: Ահա այդ իմաստով օգոստոսի 2-ի հանրահավաքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, քանի որ թե՛ Կոնգրեսի համակիրները, թե՛ նաև ընդդիմախոսներն ու քաղաքական հակառակորդները սպասում են հանրահավաքային ֆունկցիոնալ նոր նշանակության դրսևորմանը:

Կոնգրեսը հայտարարել է, որ բանակցային գործընթացում իր դիրքերի ամրությունը կախված է, այսպես ասած, հանրահավաքային դիրքերի ամրությունից, այլ կերպ ասած՝ հանրահավաքների հզորությունից: Այդ տեսակետից, Հայ ազգային կոնգրեսը պետք է որոշակիորեն բավական հետաքրքրական մի խնդիր լուծի՝ հասարակությանը ցույց տա օգոստոսի 2-ի հանրահավաքի և օգոստոսի 4-ին կոալիցիայի հետ կայանալիք հերթական հանդիպման օրգանական կապը, պատճառ-հետևանքային կապը: Այսինքն՝ հասարակությունը պետք է տեսնի, թե ինքն ինչ արեց օգոստոսի 2-ին և դրա արդյունքում ինչի հասավ օգոստոսի 4-ին:

Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ հենց 4-ին կոալիցիան հայտարարի կապիտուլյացիայի և արտահերթ ընտրության մասին: Խոսքը պարզապես հանրահավաքի և բանակցային գործընթացի ներդաշնակ առաջընթացի, առաջխաղացման, մարտավարական համամասնության մասին է, երբ լինում է հանրահավաք, որը նախանշում է տարբեր աստիճանի նպատակներ, և որոնք դրվում են և հետապնդվում են բանակցային գործընթացում:

Կստացվի՞ արդյոք այդ օրգանական կապի հաստատումը, քաղաքացիների ներգրավումը բանակցային պրոցեսում, կոնգրեսական պատվիրակության, ըստ էության, ընդլայնումն ու բազմապատկումը: Համենայն դեպս, կարծես թե ակնհայտ է, որ դա կարևոր, անհրաժեշտ հանգամանք է, որով ընդդիմությունը կոալիցիային դե ֆակտո կնստեցնի բանակցելու արդեն ոչ թե Կոնգրեսի հինգ հոգանոց պատվիրակության, այլ ամբողջ հանրահավաքի հետ:

Էֆեկտը, կարծում ենք, ավելորդ մեկնաբանությունների կարիք չի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում