Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Բռնվել են «մանրապճեղներ»

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել: ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ մայրաքաղաքում հայտնաբերվել է ոգելից խմիչքի՝ միանգամից մի քանի արտադրամաս, որտեղ արտադրել և, առանց ակցիզային դրոշմանիշի, օղի, կոնյակ և գինի են իրացրել:

Մի դեպքում պարզվել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի ոգելից խմիչք է արտադրվել և վաճառվել Արաբկիրում՝ Ադոնցի փողոցում գտնվող կազմակերպությունում՝ արտադրանքն իրացնելով արտադրամասի տարածքից:

Նմանատիպ գործունեություն էին ծավալել նաև «Առաքել ալկո» ընկերությունը՝ Արցախի և «Զար ընդ Գար ալկո»-ն՝ Արշակունյաց փողոցներում: Վերջինիս ապօրինի արտադրանքը՝ չդրոշմավորված օղի, կոնյակ և գինի, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ, նաև՝ մայրաքաղաքի և Քասախ գյուղի բնակիչների մոտ, ովքեր հայտնել են, որ ապրանքը ձեռք են բերել հենց նշված ընկերությունից:

Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նաև հացաթխման ապօրինի արտադրամաս են հայտնաբերել: Հարկային դաշտից դուրս գործունեություն էր ծավալվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, որտեղ քաղաքացին լավաշ է թխել ավտոտնակում:

Ապօրինի ձեռնարկատիրության մյուս դեպքն էլ բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները՝ մայրաքաղաքի Աճառյան փողոցում: Այդտեղ արագ սնունդ է պատրաստվել և իրացվել՝ առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում