Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում սահմանից լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.
«Արցախի հյուսիսարևելյան սահմանին ենք։
«Երևան» ջոկատը և «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»,-գրել է Հայկ Մարությանը:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հայաստանում և Արցախում դեռ ռազմական դրություն է:








































