Երեկ Տուլա քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 5 հոգանոց ընտանիքի անդամների դիակները: Նախնական տեղեկություններով՝ այդ մարդիկ հավանաբար սպանվել են 10 օր առաջ: Դիակները հայտնաբերվել են երեկ կեսօրին՝ այն բանից հետո, երբ հարևաններն անտանելի հոտ են զգացել այդ բնակարանից:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել, որ սպանված են երեք անչափահաս երեխաներ, նրանց մայրն ու տատիկը: Նախնական դիտարկումը ցույց է տվել, որ այդ ընտանիքի անդամները սպանվել են խոշտանգումների արդյունքում, առնվազն մեկ շաբաթ առաջ:












































