ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության յոթերորդ կետի կարևորությունը, որում ասվում է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները:
«Կարևոր է նաև, օրինակ յոթերորդ կետը … ներքին տեղահանված անձինք և փախստականները կվերադառնան Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածք: Եվ այս ամենը լինելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Կփոխանակվեն ռազմագերիները, պատանդները և այլ կալանավորված անձինք և մահացածների մարմինները»,- լրագրողներին ասել է Պեսկովը:










































