Tuesday, 16 06 2026
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան

Որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ հարցին, թե ինչու փաստաթղթի ստորագրման վերաբերյալ նախապես չեն տեղեկացրել հանրությանը։ «Առաջինը, ես ինքս եմ ընդունել, որ այդ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար։ Պատկերացրեք իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներակայցվում է, և արդյունքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվում։ Դա շատ բացասական ազդեցություն կունենար մարտունակության վրա։ Եթե դա չստորագրվեր, և ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում չկայացվեր, կստցավեր՝ խոսվել է մի բովանդակության մասին, որը գոնե ռազմական գործողությունների դադարեցման չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել։ Երբ հանրությանը ներակայցնում ես այդ բովանդակությունը, պետք է ներակայացնես՝ ինչու ես նման բան անում։ Երբ դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, դրանով նաև հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը։ Եվ եթե հանկարծ չի ստորագրվում, կամ հակառակորդը, քո թույլ տեղերը ավելի լավ իմանալով, ինքն առավելություն է ստանում, դա նաև ինչ-որ առումով ազդում է հետագա պրոցեսների և ընդհանրապես պաշտպանունակության և մարտունակության վրա»։

Վարչապետը նաև պարզաբանեց, թե որն է եղել իր այս որոշումը կայացնելու պատճառը։ «Իմ նախորդ տեքստում ասացի, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։ Պատկերացնո՞ւմ եք, երբ բանակը ասում է, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կա՛մ չի երևում, կա՛մ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կա՛մ այդ խնդիրների չլուծման, այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ, օրինակ՝ մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ զինված ուժերի զորամասը, գունդը, պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչները փակում են զորամասի դռները, շրջափակում մեքենաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան։ Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին մոտ դեպքեր, որի արդյունքում ունենում ենք զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր։ Իհարկե, շատ դեպքերում արվել են շատ կոշտ միջամտություններ, որոշ դեպքերում հնարավորություն չի եղել նման միջամտություն անելու, որովհետև ոստիկանական կոնտինգենտը գործուղված է եղել առաջնագիծ, դրա պատճառով երբեմն հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ խնդիրը զորահավաքային համակարգի պրոբլեմն է եղել։ «Մեր զորահավաքային համակարգը ինչպես է կառուցված․ կա պրոֆեսիոնալ բանակ, այսինքն՝ գործող բանակ, որը անհրաժեշտության դեպքում իրականացնում է զորահավաք, որը կոչվում է մոբ ռեսուրս։ Դա այն մարդիկ են, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ և միանում զինված ուժերին՝ խնդիրներ իրականացնելու համար։ Եվ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելուն, և նրանք արագ կորցնում են մարտունակությունը, և դա խնդիրներ է առաջացնում: Սրա արդյունքում կասեմ՝ ինչ կարգի խնդիրներ են առաջացել։ Նույնը վերաբերում է նաև կամավորների որոշակի շերտի, որոնք, իհարկե, կամավոր եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ մարտունակության խնդիրներ են առաջանում։ Սա, ի դեպ, ամենևին չի նշանակում, որ, այսպես կոչված, մոբ ռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել։ Մենք ունեցել ենք մոբ ռեսուրսից էլ մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել, կամավորներից էլ մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել, բայց ընհանուր առմամբ այս ոլորտում մենք տեսել ենք խնդիրներ»։

Վարչապետը ասաց, որ եղել է նաև դասալքության խնդիր։ «Բախվել ենք նաև որոշակիորեն դասալքության պրոբլեմի, որը, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել։ Եվ ես հիմա չեմ ուզում առավել մանրամասն այս թեմային անդրադառնալ, բայց նախնական ես սա շատ կարևոր եմ համարում ընդգծել․ երբ ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել հետևյալում, որ լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել։ Մի 2 օր, 3 օր, 10 օր․ ինչ-որ մի պահի իրեն պետք է հանգստանալու հնարավորություն տալ, որպեսզի ինքը վերականգնվի, հանգստանա և նորից վերադառնա շարք, բայց քանի որ ահա մենք մոբ ռեսուրսի, կամավորների և մարտունակության անկման և դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ, առաջնագծում եղել են մարդիկ, որոնք մի ամիս շարունակ մնացել են, և 1 ամիս շարունակ նրանց փոխարինող չի գտնվել վերը նշված մի քանի պատճառներով»։

Փաշինյանն ընդգծեց՝ սա միակ պատճառը չէ, այլ պատճառներից են, որոնք ստեղծել են բավականին լուրջ պրոբլեմներ։ «Այս ամենի արդյունքում պայմանավորվեցինք, որ սա միակ պատճառը չէ, այլ պատճառներին ես, իհարկե, ժամանակի ընթացքում կանդրադառնամ: Ահա, այս կարևոր պատճառները մեզ համար ստեղծել են բավականին լուրջ և չափազանց լուրջ պրոբլեմներ, այն աստիճան, որ, ըստ էության, մեր բանակը և նաև Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր են ձևակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։ Չափազանց ծանր որոշում է եղել, որը գիտեինք, որ վրդովմունք պետք է առաջացնի: Սա մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց, ըստ էության, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք ուղղակի գոյություն չուներ»։

Վարչապետը նաև պատասխանեց հարցին, թե ինչու սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով հրադադար կամ զինադադար չի կնքվել։ «Մի պարզ պատճառով։ Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը, այսինքն՝ եթե զինադադար էինք խնդրում, զինադադարը կարող էր բավարարվել կամ ընդունվել միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով, իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի ՊԲ-ն, հայ ժողովուրդը, մենք բոլորս կկարողանանք այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի՝ մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք կարողանանք պարտադրել հրադադար, ինչը, ցավոք, տեղի չունեցավ, այդ թվում՝ իմ նշած պատճառների բերումով, որովհետև մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է։ Բնականաբար, հարց կհնչի՝ այդ դեպքում ինչո՞ւ որոշեցինք, այնուամենայնիվ, գնալ նման քայլի: Շատ պարզ պատճառով, որովհետև բանակի զեկույցները լսելով, և՛ կարծիքներ, և՛ գնահատականներ լսելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր: Եվ ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել որևէ ձևով, ուղղակի գտնել ձևը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում