Արդեն քանի օր է ոչ հրապարակային դաշտում տեղեկություններ են շրջանառվում, որ հակասություններ կան Ստեփանակերտի և Երևանի միջև, արդեն կեսօրին արդեն մենք դրա հրապարակային արձանագրման ականատեսը դարձանք: Այն, ինչ ասաց Վահրամ Պողոսյանը, հասկանալի է, որ ինքնագլուխ չի արել, նրա ղեկավարը թույլատրել է այդպիսի մեսիջ ուղարկել ՀՀ-ի, Արցախի ժողովրդին և Սփյուռքին: Միաժամանակ հայտնի է, որ Շուշիում դեռևս կան հայկական զորքեր, դիմադրում են, բոլորս ընկերներ, ծանոթներ ունենք Շուշիում և Ստեփանակերտում, որոնք պնդում են այդ մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արիս Վաղարշակյանը: Նրա դիտարկմամբ՝ տեղեկատվական կազմակերպված հարձակում է տեղի ունեցել, որին հաջորդել է քաղաքական գործընթացները:
Նախօրեին որոշում է կայացվել և լրատվամիջոցները տարհանվել են Արցախից՝ առանց հստակ պատճառաբանության:
Այսօր Ալիևը հայտարարել է, որ քանի դեռ Փաշինյանն է Հայաստանում իշխանության, խաղաղություն հաստատել հնարավոր չէ: Եվ դրան հաջորդեց հայաստանյան 17 կուսակցությունների հայտարարությունը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի պահանջով:
Անդրադառնալով այս դիտարկումներին՝ վերլուծաբանը նշեց, որ հրաժարականի պահանջը տեղավորվում է իշխանափոխության կամ իշխանության յուրացման փորձի մեջ. «Լրագրողներին հանել են Ստեփանակերտից, որովհետև եթե մութ գործ ես կազմակերպում, շատ ավելի հեշտ է առանց նրանց ներկայության: Մեծ հաշվով, այդ հայտարարությունը պետք է համարել 17+1-ի հայտարարություն, որովհետև նրանց հետ է նաև թշնամի երկրի ղեկավարը, որովհետև միաժամանակ նույն բանն են ուզում»:
«Մեր թիկունքում «դիվերսանտներ» կան, որոնք խժդժություններ են առաջացնում, 40 օր առաջ նրանց նկատմամբ գործողություններ պետք է ձեռնարկվեին, մինչդեռ նրանք գործում են, խռովության փորձեր են անում… Սակայն հասարակությունը իշխանության հրաժարականը պահանջող ուժերի նվագի տակ չի պարի»,- ընդգծեց Արիս Վաղարշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































