Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Պեսկովի տարօրինակ պատասխանը. Պուտինը համաձայնե՞լ է Էրդողանի առաջարկին

Մենք հայտնել ենք քննարկման թեմաները, ավելացնելու բան չունեմ, Ղարաբաղի հարցը քննարկվել է՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա այդ հայտարարությունն արել է ի պատասխան հարցի, որ վերաբերել է CNNTurk-ի տարածած տեղեկատվության: Ըստ այդ տեղեկատվության՝ Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել արցախյան հարցի համատեղ աշխատանքային խումբ: Դա Թուրքիայի առաջին այդպիսի առաջարկը չէ:

Սկսելով ռեգիոնալ պատերազմ Արցախի դեմ՝ Թուրքիան Մոսկվային նախ առաջարկեց աշխատել միասին՝ ինչպես Սիրիայում: Այդ առաջարկի մասին հայտարարեց արտգործնախարար Չավուշօղլուն: Նա ինքն էլ ասաց, սակայն, որ Ռուսաստանը մերժել է այդ առաջարկը: Հետո Էրդողան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցի առիթով թուրքական լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է քննարկման համատեղ ձևաչափ: Այդ ժամանակ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ չի քննարկվել այդպիսի հարց: Այժմ ահա՝ նոյեմբերի 7-ին կայացած երրորդ հեռախոսազրույցից հետո ի հայտ եկած տեղեկատվության ֆոնին Դմիտրի Պեսկովը չի ասում, թե չի քննարկվել այդպիսի առաջարկ: Նա նշում է, որ քննարկման օրակարգը հայտնել են, ու հայտնել են, որ քննարկվել է նաև Արցախի հարց: Իսկ Պեսկովի այդ հայտարարությունն առնվազն կարող է նշանակել, որ Արցախի հարցի համատեքստում կարող էր քննարկվել նաև աշխատանքային խմբի Էրդողանի առաջարկը:

Ինչո՞վ է դա պայմանավորված կամ ինչո՞վ կարող է լինել պայմանավորված: Ինչպես նշել ենք ավելի վաղ հրապարակած հոդվածում՝ արդյոք այդ հարցում դեր կարո՞ղ է ունենալ ԱՄՆ նախագահի ընտրությունը, երբ Պուտինն ու Էրդողանը շտապեն պայմանավորվել դեռևս պաշտոնը չստանձնած Բայդենի դեմ: Իհարկե, այս մասին դատողությունների համար նախ անհրաժեշտ է հստակորեն հասկանալ՝ այդուհանդերձ, քննարկո՞ւմ է Մոսկվան Թուրքիայի այդպիսի առաջարկ, թե՞ ոչ, հաշվի առնելով նաև այն, որ այդպիսի ձևաչափի դեմ շատ հստակ արտահայտվել է նաև Իրանը և անգամ հյուսիսային սահմանին զորքի կուտակումով ցույց տվել, որ թույլ չի տա Կովկասի հարցում պայմանավորվել առանց իրեն: Մյուս կողմից, սակայն, հայտնի է, որ Իրանը Անկարային և Մոսկվային ներկայացրել է Աստանայի եռակողմ ձևաչափի նմանօրինակ առաջարկ, մի՞թե Անկարան ու Մոսկվան մերժել են դա:

Այս ամենով հանդերձ՝ առանցքային հանգամանքը անշուշտ եղել ու շարունակում է մնալ ռազմաճակատը, որտեղ և գործնականում որոշվում են հնարավոր քաղաքական զարգացումների վեկտորն ու բովանդակությունը, թե ինչ ձևաչափի և ինչ բովանդակության ուղղությամբ կգնա քաղաքականությունը: Այստեղ վճռորոշ կետի է վերածվել Շուշին, ընդ որում՝ ոչ միայն իր խորհրդանշական, այլ նաև ռազմաքաղաքական էական նշանակությամբ, որովհետև Շուշին ոչ միայն ռազմական-աշխարհագրական, այլ նաև քաղաքական թելադրող դիրք է: Մարտերը Շուշիի համար շարունակվում են, հայկական ուժերը թույլ չեն տալիս Թուրքիային զբաղեցնել այդ թելադրող դիրքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում