Բելոռուսիայի Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Մինսկի մետրոյում ահաբեկչական գործողության կատարողները ինքնուրույն են գործել: Ըստ Ինտերֆաքս-ի դատախազությունը չի գտել ոչ մի, նույնիսկ անուղղակի տվյալներ կապված պատվիրատուի հետ:
Մեղադրանք է ներկայացվելու բելառուսական Վիտեբսկ քաղաքի բնակիչներ Դմիտրի Կոնովոլովին և Վլադ Կովալյովին: Նրանք նաև մեղադրվում են 2005 թ և 2008 թ կատարած ահաբեկչությունների համար:
Մինսկի մետրոյում ահաբեկչական գործողությունը կատարվել էր այս տարվա ապրիլի 11-ին: Պայթունի հետևանքով զոհվել էր 15 մարդ և 200-ը վիրավորվել:











































