Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Բաշքալե (Հադամակերտ) շրջանի Գեդիքբաշը գյուղում անհայտ անձը կամ անձինք կրակահերթ են արձակել թուրք զինվորականներին փոխադրող ավտոշարասյան վրա։ Արդյունքում զոհվել է 3 և վիրավորվել 4 զինծառայող։ Վիրավորները փոխադրվել են Բաշքալեի պետական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ զինվորականներ։ Տարվում է հետաքննություն։
Ամենայն հավանականությամբ, այս հարձակումն իրականացրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK), ով լայն գործունեություն է ծավալել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, այդ թվում՝ նաև Վանի նահանգում։
Հուլիսի կեսերին էլ PKK-ն քրդաբնակ Դիարբեքիրի Սիլվան շրջանում սպանել էր 13 և վիրավորել 7 թուրք զինծառայողի։








































