Wednesday, 10 06 2026
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը

Պատրա՞ստ է արդյոք նորընտիր ԿԸՀ-ն արտահերթ ընտրություններին

«Առաջին լրատվականի» այն դիտարկմանը, թե պատրա՞ստ է արդյոք նորընտիր ԿԸՀ-ն արտահերթ ընտրությունների, ԿԸՀ նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադևոսյանը պատասխանեց.

«ԿԸՀ-ի պատրաստ լինելու խնդիրն այնքան էլ առաջնահերթ չէ, քանի որ ԿԸՀ-ի այն կազմը, այն ընտրական օրենսգիրքը, որն այսօր ընդունվել է և դրվել է ընտրական հնաձնաժողովների սեղանին, օգտակար չի կարող լինել արտահերթ ընտրությունների ժամանակ։ Եթե արտահերթ ընտրությունների մասին համաձայնությունը կատարվի, առաջնահերթ պետք է ընտրական օրենսգիրքը և ընտրական հանձնաժողովների կազմման կարգը փոխվի»։

Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի այն դիտարկմանը, թե ԿԸՀ-ն ունի առնվազն 14 հազար տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների ուսուցման խնդիր՝ Զ.Թադևոսյանն ասաց.

«Համաձայն չեմ նրա ասածի հետ, որովհետև ուղղակի հանձնաժողովի անդամները պետք է լավ իմանան ինչպես կազմակերպել տեղամասում ընտրությունները, ինչպես իրականացնել քվեարկությունը և ինչպես կատարել ձայների հաշվարկը։ Այդ գործընթացների կատարումը էական փոփոխությունների չի ենթարկվել ընտրական օրենսգրքում, այնպես որ դրանք արդեն մեր հասարակության լայն շերտերի գիտելիքների մաս են կազմում, և նրանք, ովքեր նախկինում մասնակցել են ընտրություններին, ավելի հեշտությամբ կարող են մասնակցել նաև այս ընտրություններին։ Իսկ նախկինում, երբ չէին ուսուցանվում մարդիկ և հատուկ լիցենզիաներ չէին ստանում, ավելի պակա՞ս արդար էին կազմակերպվում ընտրությունները կամ հաշվարկներն ավելի պակա՞ս օբյեկտիվությամբ էին կատարում՝ ոչ, դա լուծելի խնդիր է, ցանկություն է պետք և կամք»,- ապա հավելեց.

«Դա լրացուցիչ, մտացածին խոչընդոտ է՝ դժվարեցնելու կամ արտահերթ ընտրության հարցը դարձնելու անիրագործելի, բայց ոչինչ անիրագործելի չկա, բացի մարդու վերակենդանացումից, մնացած բոլոր խնդիրները լուծելի են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում