Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար կազմին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին Գեոդեզիստի և հողաշինարարի օրվա առթիվ և ընդգծել համակարգի դերը հանրապետության զարգացման գործում:
Կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին զեկույցներով հանդես են եկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը և կառույցի այլ պատասխանատուներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները երկրատեղեկատվական համակարգի մշակման, մասնագետների պատրաստման և որակավորման կատարելագործման, ինչպես նաև գերատեսչության գործունեությունը ավելի հրապարակային դարձնելու ուղղությամբ:









































