Լատվիայի խորհրդարանի ժողովրդական տնտեսության հարցերով հանձնաժողովը կես տարվա քննարկումներից հետո որոշել է արգելել խորհրդարանի սրճարանում ալկոհոլային խմիչքների վաճառքը,- հաղորդում է Час պարբերականը:
Սույն գաղափարը ծագել է կես տարի առաջ և շատ բուռն բանավեճեր է առաջ բերել հանձնաժողովում: Ըստ վերջնական որոշման՝ խորհրդարանի սրճարանը սպասարկող ընկերության հետ պայմանագիր կնքելիս հատուկ կետ կմտցվի՝ կապված ալկոհոլի վաճառքի բացառման հետ:
«Ես՝ որպես առողջապահության մասնագետ, կարծում եմ, որ Սեյմն այն տեղը չէ, ուր պետք է ալկահոլ վաճառել: Սա աշխատանքային վայր է, ուր և՛ աշխատողները՝ պատգամավորները, և՛ հյուրերը չպետք է խմեն»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Իլզե Վինկելեն:












































