Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, ով հոկտեմբերի 7-ին մարտի դաշտում գլխուղեղի շրջանում վիրավորում էր ստացել, արդեն կարողանում է խոսել: Նրան վիրահատել էին Գորիսում, ապա շտապ տեղափոխել Երևան:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմելով դեպքի մասին, նա ասաց. «Պրավալ էր, բջջայինի տվյալները միացրած էի խոսում, հետո մեր տղաները գտան անջատեցին: Մի խոսքով, այսքանը»:
Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ այս պատերազմը լրիվ ուրիշ պատերազմ է թե իր մասշտաբայնությամբ, թե գործածվող զենքերի առումով, Բադասյանն արձագանքեց. «Ինչու չէ նաև իր գրագետ գործողություններով: Քանի որ այս պատերազմին մասնակցում է նաև Թուրքիան, կողմերից մեկն է, իրենց գլխավոր շտաբի պետը հենց կազմակերպում է օպերացիան, իրենք գրագետ են ամեն ինչ կազմակերպել: «Բայրաքթար» գրոհային անօդաչու թռչող սարքեր են օգտագործում: Իրենք իրենց գործողություններում չեն թերացել, անում են անթերի»:
Նա նաև հավելեց, որ պատերազմում բեկում մտցնելու համար մերոնք պետք է կոնկրետ գործողությունների դիմեն: