Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Մենք հեշտ հանձնվողներից չենք, զենք բռնելու ունակ բոլորը կկանգնեն հանուն հայրենիքի. Կամավորագրման աշխատանքները շարունակվում են

Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում ու համայնքներում կամավորական ջոկատների հավաքագրումը շարունակվում է։ ՏԻՄ մարմինների ղեկավարներից շատերն անձամբ են ղեկավարում կամավորական ջոկատները։

Նման կոչով, հիշեցնենք, նախօրեին, ինչպես նաև երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա և՛ նախորդ, և՛ վերջին իր ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց ՏԻՄ ղեկավարներին, գյուղապետներին, ՀԿ-ներին, կուսակցություններին ջոկատներ հավաքել։ «Մենք առյուծի նման տղերք ունենք, որոնք առյուծի նման կռվում են, բայց Արցախում պատերազմ է… Այսօր զինկոմիսարիատների առաջ հերթեր պետք է գոյացած լինեն, 24 ժամ հերթեր պետք է լինեն, ու մարդիկ պետք է գնան, մարտական պատրաստություն անցնեն և պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելու։ Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքերը վերցնելը»,- ասաց վարչապետը։

Մարզպետները, քաղաքապետներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեցին, որ զորահավաքը ներկայումս էլ կանոնավոր կերպով շարունակվում է, մարդիկ գալիս են, ինքնակամ կամավորագրվում, ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը գնում է, շարունակական գործընթաց է, որը լիարժեք համակարգվում է։

Նույնը մեզ հետ զրույցում փաստեց նաև Վայոց ձորի մարզպետը։ Վայքի քաղաքապետն արդեն իսկ իր ջոկատով առաջնագծում էր։ Մեզ փոխանցեցին, որ կամավորագրման աշխատանքները ներկայումս էլ ակտիվ կերպով շարունակվում են։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզում, համայնքում կամավորների հավաքագրման աշխատանքները շատ ակտիվ կերպով շարունակվում են։ Իրենք էլ համակարգում են, որ աշխատողներին փոխարինողներ գտնեն, համայնքային աշխատանքները, պարտականությունները բաշխեն, առաջիկայում էլ ինքը՝ քաղաքապետն անձամբ է մեկնելու առաջնագիծ. «Մարդիկ շատ ոգևորված են, դուխները տեղն է։ Գալիս են, կամավորագրվում են, բաժանվում են ծառայածները, չծառայածները, դաշտային պարապմունքների են գնում ու հենց պատրաստ են լինում, անմիջապես մեկնում են առաջնագիծ:

«Մենք հեշտ հանձնվողներից չենք։ Բոլորս էլ կամավորագրվելու ենք, գնալու ենք առաջնագիծ։ Առաջիկա օրերին առողջանալուց անմիջապես հետո հերթական ջոկատն անձամբ եմ գլխավորելու, և մեկնելու ենք։ Թասիբն էլ է տեղը, թասիբով տղաներն էլ գալիս են, կամավորագրվում են, նորմալ ակտիվություն կա։ Մարդիկ շատ ոգևորված են»,- ասաց Վանաձորի քաղաքապետը։

Քաղաքապետը հասկանալի պատճառներով չասաց, թե մինչ այս քանի ջոկատ է մեկնել, բայց հավաստիացրեց, որ նոր ջոկատները հավաքվում են, նոր ջոկատներ են կազմավորվում, դեռ էլի կկազմավորվեն։ «Զենք բռնելու ունակ բոլորը կկանգնեն հանուն հայրենիքի, թող ոչ ոք ոչ մի վայրկյան չկասկածի»,- ասաց քաղաքապետը։

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն իր ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ, մեր զրույցի պահին էլ առաջնագծում էր, բայց փոխանցեց, որ դրանով չեն սահմանափակվելու։ Համայնքում կամավորականների հավաքագրումը շարունակվում է, նոր ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում