Թմրանյութերի վաճառքով զբաղվող Թոնի Ացոպարդին պնդում է, որ մահվան նախորդ երեկոյան բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը իր միջոցով 1,200 ֆունտի քրեք և հերոին է գնել: Այսօր Թոնին պետք է նորից ցուցմունք տա: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Թոնիի խոսքերով` նա Էմիի հետ հանդիպել է հուլիսի 22-ին՝ 22:30-ին, The Eagle գինետան մոտ: Էմին նարկոդիլերին խնդրել է օգնել իրեն։ Թոնին Էմիին ուղեկցել է իր ծանոթի մոտ, որտեղից էլ նրանք գնել են թմրանյութը:
Մինչ այժմ բժիշկները չեն հայտնել Էմիի մահվան բուն պատճառը: Նրանք սպասում են համապատասխան փորձագիտական եզրակացություններին, որից հետո վերջնական որոշում կկայացնեն:








































