ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը:
Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել Իրանի նավթի նախարարությունը և գերատեսչության ղեկավար Բիժան Զանգանեն:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև մի շարք իրանական նավթային ընկերություններ և դրանց ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդվել է, անցած շաբաթ Վաշինգտոնը պատժամիջոցներ մտցրեց Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիի նկատմամբ: