Թուրքական արժույթը երկուշաբթի ընկել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 8.04 լիրայի՝ անցնելով նախորդ ռեկորդային ցածր՝ 7.97 ցուցանիշը, որը գրանցվել էր հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ավելի վաղ Bloomberg-ը թուրքական ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ: Թուրքական կողմը սերտ հարաբերություններով կապված է Ադրբեջանի հետ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սատարում է Բաքվին: