COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ մեկ օրում գրանցվել է 465 322 դեպք: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՀԿ-ին:
Նախորդ ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 23-ին՝ 445 419 վարակված: Օրական դեպքերի թիվն ավելի շատ ԱՄՆ-ում է (60 419), երկրորդ տեղում Հնդկաստանն է (49 863), երրորդում՝ Ֆրանսիան (45 422):
Ընդհանուր առմամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 42 մլն հիվանդ, 31 մլն-ը ապաքինվել է, ավելի քան 1,1 միլիոն մարդ՝ մահացել: