Մեքսիկական մի նարկոկարտելների ղեկավարներից Խոսե Անտոնիո Ագոստա Էռնանդեսը, որին ձերբակալել էին հուլիսի 29-ին, խոստովանել է, որ կապ ունի մոտ 1500 մարդու սպանության հետ, որոնք մասնակցել են թմրաբիզնեսի պատերազմներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Էրնանդեսն ասել է, որ ինքը կազմակերպել է երկու աղմկահարույց հանցագործություններ. 2010 թ. Սյուդադ Խուարես քաղաքում պայթեցրել է մեքենա, որի հետևանքով մահացել էր 4 մարդ, ինչպես նաև կազմակերպել է սպանություն խնջույքի ժամանակ, որտեղ զոհվել էր 15 մարդ, հիմնականում՝ պատանիներ:
Բացի այդ, Էռնանդեսին մեղադրում են ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի և նրա ամուսնու սպանության մեջ: Նախատեսվում է, որ մոտ օրերին արտահանձնելու հայց կստացվի ԱՄՆ-ից, որում Էռնանդեսը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ: