Իրանը Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում խոստացել է Կիևին տրամադրել փաստաթղթային ապացույցներ հունվարին ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման վեց կասկածյալների ձերբակալման մասին, ինչպես նաև գործի իրեղեն ապացույցներից մեկը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի մամուլի ծառայությունից՝ տեղեկացնում է TASS-ը:
«Կողմերի պայմանավորվածության համաձայն, մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական հետաքննությունը պետք է մանրամասն տեղեկատվություն ստանա Իրանում քրեական հետաքննության վերաբերյալ, մասնավորապես` վեց անձանց կալանքի փաստագրական ապացույցներ, ովքեր կասկածվում են ինքնաթիռը խոցելու մեջ: Բացի այդ, մինչև հոկտեմբերի վերջ Իրանը խոստացել է ուղարկել իրեղեն ապացույցներ. ըստ նախնական տեղեկությունների ՝ անձնակազմի թռիչքային պլանշետը, որը հայտնաբերվել էր աղետից հետո առաջին օրերին ուկրաինական որոնողափրկարարական խմբի կողմից », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։