Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Գլխավոր դատախազը գործընկերներին ներկայացրել է Արցախի պատերազմին ահաբեկիչների ներգրավման մասին տվյալները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս հոկտեմբերի 7-ին  գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավուքնների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազն իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:

Նշելով, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից միջազգային ահաբեկչության փաստով հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների վարձկանների՝ ռազմական գործողություններում ներգրավվածությունը հաստատվել է նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով ու փաստական տվյալներով՝ հավելելով, որ ըստ բաց աղբյուրներով ստացվող տեղեկատվության, հակամարտության գոտի ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է:

Արթուր Դավթյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով:

Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները:

Ելնելով վերոնշյալից` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցելով դրան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում