Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից: Այդ մասին հայտնել է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը:
«Դեմոկրատական ուժերի դաշինք» (ԴՈՒԴ) ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Կանգբայի բանտի եւ միաժամանակ մոտակայքում գտնվող բանակային ճամբարի վրա,- տեղեկացրել է Բենիի քաղաքագլխի պաշտոնակատար Մոդեստ Բաքվանամահան:- Հարձակվողները ճեղքել-անցել են բանտի տարածք, բացել բոլոր խցերը եւ ազատել բանտարկյալներին»: