Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«Կուզենայի, որ Ամերիկան շատ ավելի ակտիվ լիներ և ինչ-որ կերպ ազդեր այս իրավիճակի վրա». Ջոն Հերբսթ (ԱՄՆ)

Արցախի Հանրապետության դեմ ս.թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմի առաջին երկու շաբաթվա կամ մոտ 15 օրվա պասիվությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող և ղարաբաղյան բանակցային գործընթացում առանցքային երեք միջնորդ-պետություններից մեկը հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս վերջապես սկսեց ակտիվություն ցուցաբերել այս ուղղությամբ և արձագանքել ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին։

Մեր նախորդ հոդվածում գրել էինք, որ Ամերիկայի հայերը, որոնք բավական լուրջ կշիռ ունեն այս երկրում և միշտ էլ շատ ակտիվ են եղել հասարակական-քաղաքական գործընթացներում, ըստ ամերիկյան մամուլի՝ զայրացած ու վրդովված են նախագահ Թրամփի վարչակազմի լռությունից ու անգործությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ գոնե Երևանի ու Ստեփանակերտի հայտարարությունների համաձայն և աշխարհում շատ շատերի համար ակնհայտորեն այս նոր պատերազմի հիմնական նախաձեռնողներից մեկն ու տարածաշրջանը ապակայունացնողը Թուրքիան է՝ Միացյալ Նահանգների դաշնակիցը ՆԱՏՕ-ում։

Ամերիկյան պարբերականներից The Hillակնարկել էր, որ Թրամփի լռությունը ստիպում է ամերիկահայ ընտրողներին մտածելու, կշռադատելու, ծանրութեթև անելու, թե ո՞ւմ օգտին քվեարկեն նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի՞, թե՞ դեմոկրատ Ջո Բայդենի։ Վերջինս, ի դեպ, արդեն սկսել էր օգտվել հանրապետական վարչակազմի պասիվությունից՝ քննադատելով Թրամփին Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ և կոչ անելով նրան դադարել Թուրքիայի «դայակը» լինելուց։

Թեև պետք է ասել, որ այդ ընթացքում խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտարարելով, որ նախագահ Թրամփը տեղյակ է այն փաստից, որ Թուրքիան «զինում է Ադրբեջանին»։ Նա նաև ասել է, թե «հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիներից»։ Պոմպեոյի այս խոսքերը ոչ միանշանակ ու ինչ-որ տեղ նաև բացասաբար ու հեգնանքով ընդունվեցին շատերի կողմից Հայաստանում, բայց իրականում պետքարտուղարի այս հայտարարության մեջ ոչ թե այդ՝ առաջին հայացքից միամիտ թվացող նախադասությունն էր կարևոր, այլ այն, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ըստ էության արձանագրել է, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել՝ Թուրքիայի աջակցությամբ։ Նա բառացիորեն հենց այդպես էլ ասել է. «Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են և միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում»։

Իսկ այս ընթացքում ամերիկահայերը սկսեցին բազմահազարանոց ցույցեր անել Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում՝ Լոս Անջելեսից մինչև Վաշինգտոն, պահանջելով երկրի իշխանություններից քայլեր ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ և ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ Թրամփի արձագանքը, բնականաբար, չուշացավ։ Հոկտեմբերի 18-ին՝ Նևադա նահանգի Քարսոն քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը անդրադարձել է հայերին՝ ասելով, որ հայերը լավ մարդիկ են, նաև՝ լավ գործարարներ, նրանք սիրում են իրենց երկիրը և մեծ ոգի ու նվիրում ունեն իրենց երկրի հանդեպ։

«Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը՝ հանրահավաքի բազմության մեջ նկատելով նաև հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկացի փորձառու դիվանագետ և քաղաքական փորձագետ, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ՝ վաշինգտոնյան Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթը (John E. Herbst

– Պարոն Հերբսթ, երեկ նախագահ Թրամփը որոշ պոզիտիվ խոսքեր ասաց հայերի հասցեին, որ մենք ուժեղ ոգի ունենք և այլն, և այլն։ Եվ, ի դեպ, դրանից առաջ նախագահի մյուս թեկնածուն՝ Ջո Բայդենն էլ էր անդրադարձել ղարաբաղյան հակամարտության նոր զարգացումներին։ Բայց, այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, լինելով Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, այդքան էլ ակտիվ չէ այս ծանր ու վտանգավոր իրավիճակում։ Ո՞րն է պատճառը։ Հավանաբար ընտրություննե՞րը թույլ չեն տալիս զբաղվելու միջազգային հարցերով։ Ձեր կարծիքով՝ Միացյալ Նահանգներն այս իրավիճակում ինչ-որ բան կարո՞ղ է անել՝ հատկապես Թուրքիային զսպելու իմաստով։ Ավելի պարզ ասած՝ մեր հիմնական հույսն այն է, որ Միացյալ Նահանգները, որպես ազդեցիկ երկիր և ՆԱՏՕ-ի առաջատար, կքաշի Թուրքիայի սանձերը։

– Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք բռնել ենք այն դիրքը, որը սովորաբար ցուցաբերում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Մենք հանդես ենք եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել հրադադար, և մենք ուզում ենք համոզված լինել, որ քաղաքացիական անձինք չեն թիրախավորվի։ Դուք հավանաբար նկատի ունեք, որ Միացյալ Նահանգների արձագանքը թույլ էր, բայց դրա պատճառն ըստ էության այն է, որ մեզ մոտ նախագահական ընտրություններ են: Մենք արդեն թևակոխել ենք նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլ, և մնացած բոլոր կարևոր խնդիրները ստորադասվել են այս միջոցառմանը։ Իհարկե, ես կուզենայի, որ Ամերիկան շատ ավելի ակտիվ լիներ և փորձեր ինչ-որ կերպ ազդել իրավիճակի վրա, բայց ինձ համար շատ ծանր է գիտակցելը, որ առնվազն մոտակա երկու շաբաթներին հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու ընտրությունների վրա։

– Հետաքրքիր է՝ Վաշինգտոնում համապատասխան շրջանակները տեսնո՞ւմ են Թուրքիայի դերակատարումն այս նոր պատերազմում։

– Դուք ճիշտ եք, որ Թուրքիան շատ ակտիվ դեր է խաղացել և իսկապես նպաստել է ներկայիս իրավիճակի ձևավորմանը: Բայց իմ մտքից նաև դուրս չի գալիս ոչ միայն այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և լուրջ տարաձայնություններ ունի մյուս դաշնակիցների հետ, այլև այն, որ այս գործընթացում իր դերակատարումն ունի Միացյալ Նահանգների հետ հակասություններ ունեցող մեկ այլ ուժ՝ Ռուսաստանը, որը ևս բարդացնում է իրավիճակը։ Բայց նորից ուզում եմ շեշտել, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ 30 տարվա ընթացքում շատ հաստատուն ու հետևողական է եղել։ Գուցե հիմա փոքր-ինչ ավելի պասիվ է, քան սովորաբար։ Սակայն դա կարող է փոխվել։

– Այսպիսով, նաև Դուք եք ընդունում, որ Թուրքիան մեծ ազդեցություն է ունենում պատերազմի հրահրման առումով։ Եվ այս իրավիճակում Թուրքիային չեզոքացնելը, խաղից դուրս հանելը վճռական նշանակություն կարող է ունենալ։ Եթե նայենք ղարաբաղյան հակամարտության պատմությանը՝ 90-ականներին էլ, երբ Արցախի շրջանում պատերազմ էր ընթանում, ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիան ինչ-որ պահի պատրաստ էր միջամտելու Ադրբեջանի օգտին և հարձակվելու Հայաստանի վրա, սակայն Թուրքիայի ագրեսիան այն ժամանակ զսպել է ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգները՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, կարծես թե, այս երկու ուժերն են, որ սկզբունքորեն կարող են զսպել տարածաշրջանը էապես ապակայունացնող այս ագրեսիվ պետությանը։ Բայց այսօր, ցավոք, չենք տեսնում նախկին աշխարհակարգը և որևէ գլոբալ ուժի, որը կկարողանա լրջորեն ազդել նման իրավիճակների վրա, եթե, իհարկե, իրականում ունի նման ցանկություն։ Նույնիսկ Ռուսաստանը, որ այս տարածաշրջանում ամենաազդեցիկ տերությունն է, չի կարողանում մարդասիրական հրադադար հաստատել և արդեն երկու անգամ ձախողվել է՝ մյուս համանախագահների հետ միասին։ Հետևաբար ի՞նչ գործողություններ պիտի սպասենք այս իրավիճակում՝ նկատի ունենալով նաև Նահանգների՝ ընտրություններով զբաղված լինելու փաստը։

– Իմ տպավորությամբ՝ Միացյալ Նահանգները զսպվածություն է առաջարկել ոչ միայն Երևանին ու Բաքվին, այլև Անկարային։ Բայց նորից եմ ասում՝ մեր դերակատարումն այժմ այնքան ակտիվ չէ, ինչպես սովորաբար։ Բայց կա նաև մեկ այլ կարևոր գործոն, որը դուք էլ վստահաբար շատ լավ հասկանում եք։ Խոսքն այն մասին է, որ ընդհանրապես Միացյալ Նահանգներն աշխարհով մեկ՝ ներառյալ Հարավային Կովկասը, գերապատվությունը տալիս է տարածքային ամբողջականությանը, ինչը ևս մի բարդացնող գործոն է, նկատի ունեմ՝ ձեզ համար տվյալ պարագայում։

– Եվ Դուք գիտեք, որ Ամերիկայում մոտ մեկուկես միլիոն հայ ընտրողներ կան։ Նրանք կարո՞ղ են ընտրությունների համատեքստում ճնշում գործադրել նախագահի երկու թեկնածուների և հատկապես գործող նախագահի վրա՝ փորձելով հասնել ինչ-որ արդյունքի Արցախի հարցում։

– Դա շատ հետաքրքիր հարց է։ Բայց ես այդ հարցի կապակցությամբ ոչ թե մեկնաբանություն, այլ հարց ունեմ՝ արդյոք այդ հանգամանքը հստակեցվե՞լ է երկու կուսակցությունների՝ հանրապետականների և դեմոկրատների համար։ Առայժմ ես չեմ տեսել այդ գործոնի ազդեցությունը։ Միգուցե ես ինչ-որ բան բաց եմ թողել կամ ուշադիր չեմ եղել։ Ես ավելի շատ կենտրոնանում եմ ոչ թե Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության, այլ եվրասիական տարածաշրջանի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում