Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Ռեգիոնալ «Հիտլերն» ու Թրամփի լռությունը․ Միացյալ Նահանգներն իր անգործությամբ կանաչ լույս է տվել Ալիևին ու Էրդողանին

Արցախի հակամարտության գոտում հերթական պատերազմն է սկսվել, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու շաբաթ, և այդ պատերազմը նորից ու կրկին հայկական Արցախի, ինքնորոշված և ազատ ապրելու իր սուրբ իրավունքն իրացրած արցախահայության դեմ է։ Եվ կարելի է արդեն վստահաբար ասել, որ 1991-94 թթ․ արցախյան ազատամարտից հետո, նկատի ունենալով նաև 2016 թ․ Քառօրյա ապրիլյան պատերազմը, սա պայմանականորեն «ղարաբաղյան» կոչվող, բայց ավելի լայն առումով՝ հայ-ադրբեջանական հակամարտության ամենամեծ պայթյունն էր և ամենախոշորածավալ պատերազմը՝ մի կողմից, ռազմական գործողությունների լայնածավալության, ներգրավված մարդկային ուժի, ռազմական տեխնիկայի քանակի, զոհերի, վիրավորների, հասցված վնասի, ավերածությունների և որ ոչ պակաս հատկանշական առանձնահատկություն է՝ ռազմի դաշտում կիրառվող մարտավարական մոդելների, ռազմական գործողությունների վարման և ռազմագիտության ոլորտին առնչվող մի շարք այլ առումներով։ Եվ պատահական չէ, որ ռազմական փորձագետներն ասում են, որ սա նոր՝ 5-րդ սերնդի պատերազմ է։

Բայց վերոնշյալը միակ տարբերությունը չէ՝ հակամարտության նախորդ սրացումների հետ համեմատած։ Առաջնային և գլխավոր գործոնը, որ պիտի ընդգծենք այս համատեքստում և որը, կարծում ենք, արդեն բոլորին է ակնհայտ, երրորդ ուժերի ներգրավումն է Ադրբեջանի կողմից։ Նոր պատերազմի առաջին իսկ օրերին՝ սկսած սեպտեմբերի 27-ից, թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի ղեկավարությունները ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից բացի, ներգրավված են նաև թուրք զինվորականներ, մասնավորապես՝ թուրքական բանակի հատուկջոկատայիններ, թուրքական զինտեխնիկա և օդուժ, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանից բերված վարձկան-ահաբեկիչներ։ Այսինքն՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, ըստ էության, իրականացվում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիա, որը էապես փոխում է ամբողջ հակամարտության բնույթն ու ռազմական իրադրությունը գետնի վրա։

Սա մի նոր՝ էլ ավելի վտանգավոր մարտահրավեր է արցախահայության և առհասարակ ողջ Հայաստանի համար, որին մեր Բանակի քաջարի մարտիկները դիմագրավում են քաջաբար ու մեծ հաջողությամբ։

Եվ թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Արցախի դեմ նոր ագրեսիան հիմնված է ոչ միայն ալիևյան ռեժիմի ռազմական, ռազմաքաղաքական, ներքաղաքական ու դիվանագիտական հաշվարկների վրա։ Եվ, ի դեպ՝ Ալիևը իրականում շատ մեծ ռիսկի է գնացել՝ խաղադրույքի վրա դնելով ամեն ինչ՝ թե՛ իր հեղինակությունը երկրում, թե՛ իր քաղաքական ապագան, թե՛ իր ընտանիքի և հարակից կլանների ֆինանսական հսկայական կապիտալը և թե՛ նույնիսկ իր ֆիզիկական անվտանգությունը։ Բայց սա քննարկման փոքր-ինչ այլ ուղղություն է։

Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ Արցախում հրահրված և ռեգիոնալ պատերազմի վերաճելու շատ իրական ու տեսանելի ներուժ ունեցող հակամարտությունը մի զգալի մասով տեղավորվում է տարածաշրջանի մեկ այլ՝ ավելի վտանգավոր ու դաժան ավանտյուրիստ-բռնակալի՝ Թուրքիայի՝ նոր-օսմանիստական և պանթյուրքիստական ցնորամիտ գաղափարներով տարված նախագահ Ռեջեփ Էրդողանի ծավալապաշտական, տարածաշրջանի տարբեր ուղղություններով իրականացվող ագրեսիվ քաղաքականության շրջանակներում։ Արցախը փաստորեն դարձավ մի նոր օջախ իր արկածախնդրական ծրագրերը փորձարկելու համար։ Եթե նախորդ տարիներին Թուրքիայի ղեկավարությունը բավարարվում էր միայն քաղաքական հայտարարություններով, հռետորաբանության մակարդակում Ադրբեջանին բացահայտորեն պաշտպանելով ու աջակցելով, ապա այս անգամ նա հակամարտությանը ներքաշվեց ուղղակիորեն՝ թուրքական զինուժի, զինտեխնիկայի և իր հովանավորությունը վայելող սիրիական զինյալ խմբերի միջոցով։ Եվ սա, իհարկե, նոր խնդիրներ է առաջացնում Արցախը պաշտպանող Պաշտպանության բանակի համար։

Հետևաբար, ինչպե՞ս լուծել Թուրքիայի խնդիրը։ Ո՞վ կարող է զսպել տարածաշրջանային այս ագրեսորին, նորաթուխ «Հիտլերիկին», որը հասցրել է թշնամանալ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ։

Տրամաբանորեն Հարավային Կովկասում Թուրքիային զսպող թիվ 1 ուժը տարածաշրջանային գերտերության համբավ ունեցող և Հայաստանի ֆորմալ դաշնակից Ռուսաստանն է, որը, սակայն, վերջին տարիներին շատ երկակի ու բազմակի խաղ է խաղում նույն Թուրքիայի ղեկավարության հետ՝ հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում։

Մյուս հզոր ուժը, որն ի զորու է քաշել Էրդողանի սանձերը, Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում՝ Միացյալ Նահանգները, որտեղ, սակայն, զբաղված են երկրի կարևորագույն իրադարձության՝ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններով։ Եվ հավանաբար Էրդողանը հաշվի առել էր այս հանգամանքը՝ Ալիևի հետ արցախյան նոր ռազմարշավը ծրագրելիս։

Բայց անկախ այս հանգամանքից, առավել ևս հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի թուլությունն ու ռազմական գործողությունները հակամարտության գոտում դադարեցնելու անկարողությունը (դրան չօգնեց նույնիսկ Ռուսաստանի ակտիվ միջնորդությունն ու հոկտեմբերի 10 Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը մարդասիրական հրադադարի մասին)՝ ամերիկահայությանը և հայերի ամերիկացի աջակիցներին խիստ զայրացրել է նախագահ Թրամփի և իր վարչակազմի լռությունն ու անգործությունը այս հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի։

Միացյալ Նահանգների գործող նախագահն այս ընթացքում միայն մեկ անգամ է խոսել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին սեպտեմբերի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում՝ այն էլ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան։ Թրամփը մասնավորապես ասել է, թե «մենք ուշադրությամբ հետևում ենք, ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ», և ավելացրել է, թե «տեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք դադարեցնել [բախումները]»:

Ամերիկյան The Hill պարբերականը մի քանի օր առաջ հատուկ անդրադարձով գրել է, որ արդեն շաբաթներ Հարավային Կովկասում շարունակվող հակամարտությունը զայրացնում է Միացյալ Նահանգներում ապրող հայ համայնքին, որն իր վրդովմունքն է արտահայտում Թրամփի վարչակազմի անգործության կապակցությամբ։ Հոդվածի հեղինակը հստակ ակնարկել է, որ Թրամփի լռությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ստիպում է ամերիկահայ ընտրողներին մտորել, կշռադատել, ծանրութեթև անել ընտրությունների նախաշեմին։ Այլ խոսքերով՝ եթե Թրամփը ոչինչ չանի՝ ամերիկահայերը նրան չեն ընտրելու։

«Ամերիկայի մեկուկես միլիոնանոց հայ համայնքը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին դատապարտել Ադրբեջանին: Համայնքը նաև զայրացած է հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությամբ և նախագահի՝ Անկարային դատապարտելու ցանկության բացակայությամբ», – գրում է հոդվածի հեղինակ Լաուրա Քելին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցին անդրադարձավ ամերիկահայ համայնքի ամենաակտիվ հասարակական գործիչներից մեկը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ասելով, որ ամերիկյան դիվանագիտությունը շարունակում է մնալ անգործության մատնված՝ հայերի կյանքի և ամերիկյան առաջատար դիրքերը կորցնելու գնով։

Իսկ ի՞նչն է ամերիկյան դիվանագիտության պասիվության պատճառը՝ նախընտրական քարոզարշա՞վը, թե՞ կոնկրետ Թրամփի դիրքորոշումը, նրա վերաբերմունքը Թուրքիայի քաղաքականությանն ու Արցախի հիմնահարցին։

Հարցին Արամ Համբարյանը պատասխանեց․ «Դժվար է ասել, թե կոնկրետ ո՞րն է պատճառը, բայց արդյունքները շատ պարզ են ու հստակ։ Իսկ այդ արդյունքը, ավելի ճիշտ՝ հետևանքը հետևյալն է`Միացյալ Նահանգների անգործությունն ու իր ձեռքերը լվանալու կեցվածքը կանաչ լույս է տվել Ադրբեջանին իրականացնելու իր ագրեսիան և թույլ է տվել Թուրքիային յուղ լցնելու կրակի վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում