Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որոնք կապված են սիրիացի զինյալների հետ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը։
«ԱԱՊԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որոնք նպատակմղված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ընդհատակյա կառույցների գործունեության և դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերմանը, կանխմանը և ոչնչացմանը, ներքգործնախարարության հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվածները, որոնց անուններն ու ազգանունները հետաքննության նպատակով առայժմ չեն նշվում, հոկտեմբերի 19-ին հարձակում են գործել տեղացի ձեռնարկչի վրա և «(նրանից) հափշտակել 400 հազար սոմ (շուրջ 5 հազար դոլար) գումարի դրամական միջոցներ»:
Խուզարկության ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են «հափշտակված դրամական միջոցները, կեծ արտարժույթ, Էլեկտրաշոկեր, և ծակող-կտրող առարկաներ»:
«Ձերբակալվածներին կասկածում են Սրիայի տարածքում ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ: Իրենց պարագլխի հրահանգով նրանք ժամանել են հանրապետություն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական օժանդակության ապահովման նպատակով»,- նշում է ԱԱՊԿ-ն: Կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադի ներքին գործերի քաղաքային բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանում։









































