Իսպանական Նավարայի ինքնավար համայնքի իշխանությունները հաղորդել են, որ մտադիր են փակել տարածաշրջանի սահմանը՝ COVID-19 կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Վարչական սահմանը կարող են հատել միայն այն քաղաքացիները, որոնք մեկնում են աշխատանքի, ուսման և հարազատներին անհետաձգելի այցերի նպատակով: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 22-ից և կտևեն 15 օր, գրում է El Diario-ն:











































