Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ուսանած հայ շրջանավարտները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ծրագրերի 104 շրջանավարտ նամակով դիմել է  Միացյալ Թագավորության  Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:  Շրջանավարտներն ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և մի շարք այլ պահանջներ են ներկայացրել Միացյալ Թագավորությանը:

Նամակի հեղինակները ներկայացրել են սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի դրվագները, նշել, որ Ադրբեջանին աջակցում է նաև Թուրքիան, որը բացի ռազմական աջակցություն ցույց տալուց, նաև զինյալ ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան` Արցախի դեմ կռվելու համար:

Շրջանավարտները նաև ուշադրություն են հրավիրել այն հարցի վրա, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել և թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը, որի պատճառով խաղաղ բնակիչներ են սպանվում, վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հոսպիտալներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ:

«Հարկ է նաև նշել, որ այս լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ռազմական ագրեսիայից հետո, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները սպառնացել են հրթիռային հարվածներ հասցնել Երևանի մոտակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանին»,- գրել են շրջանավարտները:

Նրանք պահանջել են դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան, դատապարտել Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղակայումն այդ տարածաշրջանում, դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների թիրախավորումը, ընդունել, որ Արցախում բնակվող հայերը բախվում են գոյութենական սպառնալիքի հետ և ճանաչել Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը` նրանց փրկության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում