Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Ինչն է խանգարում ԵԽ-ին հատուկ խումբ ուղարկել Արցախ. Բեգլարյանը արձագանքեց Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զուտ որպես հայտարարություն է դիտարկում Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշպանության հարցը առաջին պլան է մղվում:

«Ինչու, որովհետև անցած տարի հոկտեմբերի կեսերի Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն արեց, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ մուտք ունենան  առանց որևէ խոչընդոտների և որևէ կերպ չպետք է հաշվի առնել անդամ երկրների կարծիքները:  Մեկ տարի առաջ դա հայտարարվել է, առ այսօր որևէ քայլ չեն կատարել: Հիմա երեք շաբաթ է պատերազմ, է մարդկային մեծաքանակ  զոհեր, վիրավորներ կան քաղաքացիական և զինվորական շրջանում, Եվրոպայի խորհուրդը դեռ ասում է պետք է: Ինչն է խանգարում Եվրոպայի խորհրդին, որ հատուկ խումբ ուղարկի Արցախ, որովհետև Արցախը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածքում: Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանական իշխանությունների կարծիքը այդքան էական է Եվրոպայի խորհրդի համար, և այն ադրբեջանական պետության, որտեղ ամեն օր մարդու իրավունքներ են խախտվում, որոնց մասին Եվրոպայի խորհուրդը բոլոր նստաշրջաններում խոսում է: Բոլորի համար է ակնհայտ, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել»,- ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանը նշեց, որ  Բուրիչը մինչև հիմա ասում է, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ անարգել մուտք ունենան:

«Տեղներիցդ շարժվեք, դա մարդկային կյանքեր է արժենում, երբ չեք շարժվում ձեր տեղից և հստակ սանկցիաներ չեք կիրառում հանցագործների հանդեպ: Եվրոպայի խորհուրդը իր արժեքների մասին է խոսում, բայց այդ արժեքները չի պաշտպանում: Եվ արդեն դրանից հետո պետությունները, մարդիկ չեն վստահում ձեզ, հիասթափվում են»,- եզրափակեց Բեգլարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում