Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր կասեցնել Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, որն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Արցախում:

Նախագահ Սարգսյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը ապակայունացնող է և ծավալապաշտական: Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում:

Պատասխանելով Թուրքիայի ներգրավվածության պատճառների մասին հարցին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան փորձում է դառնալ էներգետիկ հանգույց, երկիր, որը կկառավարի էներգետիկ հոսքերը Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից մինչև Արևմուտք՝ Եվրոպա: Խոսքը միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մասին չէ: Դառնալով հակամարտության կողմ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ մեկտեղ, Թուրքիան ֆիզիկապես այնտեղ է այն պատրվակով, թե իբր օգնում է իր էթնիկ եղբայրներին կամ պաշտպանում միջազգային լոգիստիկ խողովակաշարերը: Իրականում դրանք պատրվակներ են այնտեղ լինելու և ոչ միայն լինելու, այլ նաև՝ կառավարելու համար,-նշել է նախագահը: -Այդ կերպ Թուրքիան մեծ ազդեցություն կունենան Ադրբեջանի քաղաքականության վրա և, ի վերջո, մեծ ազդեցություն կունենա նաև եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի վրա: Թուրքիան ցանկանում է գերակա դեր ունենալ էներգետիկ հոսքերի վրա, լինել հիմնական դոմինանտ երկիր, որը կառավարում է էներգետիկ հոսքն արևելքից, հարավից և, հնարավոր է, հյուսիսից մինչև Եվրոպա»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այն դեպքում, երբ օկուպացրել է Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի տարածքները. «Ինչպե՞ս է պատահում, որ այսքան շատ օկուպացիա իրականացնելուց հետո մի երկիր այսօր խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասելով, թե դա շատ կարևոր է: Նրանց խոսքերն ու գործողությունները չեն համընկնում»:

Նախագահն ասել է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների առկայությունը մեկ այլ գործիք է վերջինիս ձեռքում՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ Եվրոպական միությունը միջոցներ է ծախսում՝ այդ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: «Թուրքիայի այս ռազմական, էներգետիկ և միգրացիոն ընդլայնումները հանգեցրել են քաղաքական ընդլայնման: Այստեղ է, որ Թուրքիան ջանքեր է ներդնում Ռուսաստանին, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին ճնշելու համար: Ինչու՞ է Թուրքիան սա անում: Եթե 20 տարով հետ գնաք, Թուրքիայի տնտեսությունը շատ արագ էր աճում, սակայն վերջին տարիներին հակառակ պատկերն է: Մեծ միջազգային ընկերությունները դուրս են գալիս Թուրքիայից, այդ երկրի տնտեսությունն անկում է ապրում, մինչդեռ ազգայնամոլությունը և իսլամիստական գաղափարախոսությունը աճ են արձանագրում,-նշել է նախագահ Սարգսյանը: -Եվ, որպես այդ ամենի արդյունք, մենք տեսնում ենք, որ Թուրքիան օգտագործում է նաև ծայրահեղական իսլամը՝ որպես իր արտաքին և ներքին քաղաքականության գործիք: Տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է իսլամիստ ջիհադիստներին: Այդ նույն ջիհադիստները Թուրքիայի աջակցությամբ գնացել են Լիբիա, իսկ այսօր Լիբիայից և Սիրիայից բերվում են Արցախ: Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ եղել են վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից և այլ վայրերից: Սակայն առաջին անգամն է, երբ այս իսլամիստ ահաբեկիչները բերվել են տարածաշրջան մեկ պետության կողմից»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում Թուրքիայի առաջացրած անկայունությունը կարող է հասնել մինչև Ռուսաստան, Իրան, հնարավոր է՝ Կենտրոնական Ասիա. «Կա ևս մեկ հատուկ ուղերձ Թուրքիայի կողմից՝ ադրբեջանցիներին ասել, թե դուք չեք կարողացել այս խնդիրը գլուխ բերել, մենք այստեղ ենք և կօգնենք ձեզ, մեզ չի հետաքրքրում, որ հայերն այստեղ ապրել են հազարավոր տարիներ, մենք կանենք էթնիկ զտման գործը ձեր փոխարեն: Նրանք նաև ասում են, թե գիտենք դա ինչպես անել, քանի որ 105 տարի առաջ արդեն իսկ արել ենք. Օսմանյան կայսրության ավարտին Արևմտյան Հայաստանում այդ էթնիկ զտումն ավարտվեց 1,5 միլիոն հայերի սպանությամբ»:

Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում ամբողջությամբ հասկանալ այս հակամարտություն էությունը և հստակ հանդես գալ դադարեցնելու պատերազմը: Պետք է շատ հստակ և ուժեղ հայտարարություն լինի, որ հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և որ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից:

Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. եթե այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր հայտարարել էր բացարձակ այլ նպատակների մասին, հիմա ինչպե՞ս կարող է Կովկասում հանդուրժել իր անդամ երկրի նման վարքագիծը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իմ ուղերձը հստակ է՝ եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ: Ավելի լավ ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հնարավոր չէ գտնել»:

Նախագահ Սարգսյանը տրամաբանական է համարել ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկը. «Եթե Թուրքիային վաճառված զենքերն օգտագործվեին ագրեսորի, միջազգային, իսլամիստ ահաբեկիչների դեմ, ես դա կհասկանայի, սակայն երբ դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծագում ունեն և թիրախավորում են քաղաքացիական անձանց Արցախում, դա անընդունելի է: Եթե այս գաղափարը կամ քայլը հավանության արժանանա այլ երկրների կողմից, Հայաստանը կողջունի նման նախաձեռնությունը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, հույն ժողովրդին՝ հայերին սատարելու համար. «Մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների համատեղ պատմություն ունեն: Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այսօրվա դժվարությունները, կշարունակենք արարել խաղաղություն, մշակույթ… Մեր համագործակցությունն ու բարեկամությունը երկար տարիների պատմություն ունեն:

Շնորհակալ եմ Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, բոլոր գործիչներին՝ ցուցաբերած լիակատար աջակցության համար»:

Պատասխանելով Հունաստանի հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի՝ Սփյուռքի հետագա քայլերի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհի հայերին. «Կարծում եմ՝ նրանք ֆանտաստիկ վարքագիծ են դրսևորում: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին: Ես գիտեմ, թե ինչու է այս հարցը Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համար այսքան զգայուն: Սա նրանց համար սոսկ հայրենիք չէ, Արցախը նրանց համար հայկական պատմության ու ժառանգության, հայկական մշակույթի մաս է: Այստեղ Թուրքիայի ներգրավվածությունն ամբողջովին փոխում է իրավիճակը, քանի որ յուրաքանչյուր հայի համար այսօր հայերի դեմ պատերազմում թուրքական ներգրավվածությունը հիշեցնում է ցեղասպանությունը: Սա այն հարցն է, որը հայ ժողովուրդն ընդունել չի կարող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում