Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև

Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիների կալվածքները քրիստոնյաներին

Ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20–ին ընդունել է խիստ ձևակերպումներ պարունակող որոշում՝ պահանջելով, որ Թուրքիան բոլոր քրիստոնեական եկեղեցիները վերադարձնի դրանց «օրինական սեփականատերերին»։

43 կողմ և 1 դեմ ձայնով Կոնգրեսի հանձնաժողովը համապարփակ հավելված է որդեգրել ԱՄՆ Պետական դեպարտամենտի օտարերկրյա հարաբերությունների «Լիազորման մասին» ակտում՝ կոչ անելով «Պետական քարտուղարին Թուրքիայի ղեկավարների և Թուրքիայի այլ պաշտոնյաների հետ բոլոր պաշտոնական հաղորդակցությունների ժամանակ նշել, որ Թուրքիան պետք է».

1) վերջ դնի բոլոր տեսակի կրոնական խտրականությանը,
2) թույլ տա, որ քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական սեփականատերերը իրականացնեն կրոնական արարողություններ և մատուցեն սոցիալական ծառայություններ,
3) վերադարձնի օրինական տերերին քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը, ներառյալ արվեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, անոթները և այլ իրերը և
4) թույլ տա քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական հոգևոր և աշխարհական սեփականատերերին վերանորոգել Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը։

Չնայած Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի, թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների և Անկարայի կողմից ներգրավված այլ լոբբինգ իրականացնող կազմակերպությունների մեծ ջանքերին՝ Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները, ներառյալ Թուրքիայի ամենաջերմ աջակիցները, քվեարկեցին այս օրինագծի օգտին՝ մատնելով Թուրքիային ջախջախիչ պարտության։ Միակ բացասական ձայն տվել էր Կոնգրեսի անդամ Ռոն Փոլը՝ իր մեկուսացվածության գաղափարախոսության և ոչ թե Թուրքիային աջակցության պատճառով։

Այս գրեթե միաձայն քվեարկությունը ինձ չզարմացրեց, քանի որ ես երկար ժամանակ ի վեր առաջարկում էի նման օրինագծի ընդունումը՝ քաջ իմանալով, որ Կոնգրեսի անդամները չէին կարող դեմ կանգնել կրոնի ազատության գաղափարին։ Կոնգրեսի հանձնաժողովի բոլոր 15 անդամները, ովքեր ելույթ ունեցան նիստի ժամանակ, բոլորն էլ արտահայտեցին իրենց դրական վերաբերմունքն այս օրինագծի կապակցությամբ։ Ահավասիկ նրանց նկատառումներից որոշ հատվածներ։
– Կոնգրեսի անդամ Հովարդ Բերմանը, ով առաջարկեց այս օրինագիծը միասնաբար Կոնգրեսի անդամ Դեյվիդ Սիսիլինի հետ, նշեց՝ «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան վերադարձնի բռնագրավված եկեղեցիները քրիստոնյա համայնքներին և առնվազն փոխհատուցում վճարի այն եկեղեցիների համար, որոնք հնարավոր չէ վերականգնել… այս ոլորտում նրանց [թուրքերի] արարքները երկար տարիների ընթացքում .. եղել են բարբարոսական»։
– Կոնգրեսի անդամ Բրեդ Շերման. «Այս օրինագիծը հրատապ անհրաժեշտություն է Թուրքիայի կառավարության կողմից գողությունը, սրբապղծությունը և քրիստոնեական հնագույն եկեղեցիների և սրբավայրերի նկատմամբ անտարբերության հետևանքով քրիստոնեական կրոնական ժառանգության համընդհանուր վերացումը կանխելու համար»։
– Կոնգրեսի անդամ Դեն Բարտոն, Թուրքիայի ամենաջերմ աջակիցներից մեկը. «Ես կողմ եմ օրինագծի ընդունմանը։ Ես կողմ եմ կրոնի ազատությանը և հույս ունեմ, որ այս օրինագիծը կընդունվի»։
– Կոնգրեսի անդամ Ջերալդ Քոնոլի, Կոնգրեսի՝ Թուրքիայի հարցերով խմբի համանախագահ. «Կրոնի ազատությունը ամերիկյան փիլիսոփայության սկզբունք է, և այն մեր ամերիկյան հիմնական արժեքներից է։ Ես պատրաստվում եմ կողմ քվեարկել»։
– Կոնգրեսի անդամ Էդ Ռոյս, առաջարկվող օրինագծի հիմքը հանդիսացող 306–րդ բանաձևի ներկայացնողներից մեկը. «Թուրքիան համարվում է աշխարհում կրոնի ազատությունը լայնամասշտաբ խախտող երկրներից մեկը… Ուստի մենք հորդորում ենք Թուրքիային վերադարձնել այս կրոններից բռնագրավված եկեղեցիների ողջ կալվածը, որն անկեղծ ասված գողացվել էր»։
– Կոնգրեսի անդամ Էլիոթ Էնգել. «Թուրքիան ՆԱՏՕ–ի դաշնակիցներից է և մենք ճանաչում ենք դա։ Կցանկանայի, անկեղծ ասած, որ նրանք ավելի շատ հանդես գային որպես Միացյալ Նահանգների դաշնակից, քան վերջերս որպես այդպիսին հանդես են եկել։ Նրանք իսկապես ճանապարհից շեղվել են… Նրանց արտաքին գործերի նախարարը որդեգրել է իսլամիզմի քաղաքականություն և հեռացել է Եվրոպական միությունից, արևմուտքից և Միացյալ Նահանգներից, ինչպես նաև շատ վատ իրեն դրսևորեց [Գազայի] նավատորմի, Իսրայելի և շատ այլ բաների նկատմամբ»։

ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը, իր երկրի համար աննպաստ այս որոշման ընդունումը անպարկեշտորեն վերագրեց «ծայրահեղական հայերին»։ Նա պետք է որ մոռացած լինի, որ թուրքական կառավարությունը ամեն տարի միլիոնավոր դոլարներ է վճարում լոբբինգ իրականացնող կազմակերպություններին Կոնգրեսի անդամների վրա ազդելու համար և որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 44 անդամներից 43–ը, ներառյալ Թուրքիայի վստահելի աջակիցները, չէին կարող մի քանի «ծայրահեղական հայերի» գրպանում լինել։

Թուրք ղեկավարները հանդես չեն եկել հայտարարությամբ օրինագծի ընդունումից հետո՝ իրենց ամոթալի ձախողությունը ծածկելու համար։ Զարմանալիորեն Հայաստանի կառավարությունը ևս ոչ մի մեկնաբանություն չի արել։ Օբամայի վարչակազմը նույնպես լուռ է և զերծ է մնացել բացահայտ ջանքեր ցուցաբերելուց օրինագծի ընդունումը կանխելու համար՝ նկատի առնելով Կոնգրեսի բոլոր կողմերի միահամուռ դրական վերաբերմունքը այս հարցի կապակցությամբ։

Մինչդեռ հայերը, ասորիները, ամերիկայի հույները հաղթել են առաջին առճակատումը, սակայն նրան դեռ չեն հաղթել վերջնական մարտը։ «Լիազորման մասին» ակտը այս հավելվածի հետ մեկտեղ պետք է հաստատվի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի կողմից։ Նման մի ակտ պետք է ընդունվի նաև Սենատի կողմից։ Այնուհետև երկու պալատների համատեղ հանձնաժողովը պետք է փորձի համատեղել երկու տարբերակների միջև տարբերությունները։ Թուրք լոբբինգի մասնակիցները և Օբամայի վարչակազմը դեռևս հնարավորություն ունեն այս հավելվածը հանել ավելի ընդգրկուն փաստաթղթից։ Այս օրինագծի կողմնակիցները պետք է զգոն մնան՝ հորդորելով, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ներկայացուցիչները քվեարկեն հօգուտ «Լիազորման մասին» ակտում հավելվածի պահպանմանը։

Չնայած հավելվածն իրավական պարտադիր ուժ չունի, այն բարոյական հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր բարձր են արժևորում կրոնի ազատությունը և քաղաքական մեծ հաղթանակ է ամերիկահայ համայնքի համար, որը առճակատելով Թուրքիայի հզոր լոբբիի դեմ՝ ջախջախիչ հարված է հասցրել։ Հավելվածը նաև բացահայտում է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների ահազանգող իրավիճակը՝ հիմք նախապատրաստելով այլ երկրներին և միջազգային կազմակերպություններին, ինչպիսին են Եվրոպայի խորհուրդը և ՅՈՒՆԵՍԿՕ–ն, վերականգնմանը աջակցելու համար։

Սակայն ամենաարդյունավետ միջոցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է Թուրքիային ստիպելու վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների բռնագրավված գույքը։ Թուրքիայի կառավարությունը ճանաչել է այդ դատարանի իրավասությունը և առանց վիճարկելու իրականացրել է դրա բոլոր որոշումները։

Հարութ Սասունյան
California Courier թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում