Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Սոս Սարգսյանը սպառնացել է դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 29-ին կլսվի ևս մեկ վերաքննիչ բողոք, որով դատապարտյալը՝ տվյալ դեպքում Ռոման Գևորգյանը, պահանջում է վերանայել իր վերաբերյալ կայացված դատավճիռը՝ կապված քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների՝ հանցագործության կրկնակիությունը ապաքրեականացնելու հետ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, քննության էր առել մի քրեական գործ, որով նախկինում մի քանի անգամ դատված 35-ամյա Սոս Սարգսյանը և նրա հանցակից Ռոման Գևորգյանը դատապարտվել են խուլիգանության (հասարակական կարգը մի խումբ անձանց կողմից կոպիտ խախտելու, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգը պահպանողներին դիմադրություն ցույց տալով), և դատավորին սպառնալու (դատավորին կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք տալու) համար:

Դատաքննության ժամանակ դատարանը պարզել էր, որ ամբաստանյալներ Սոս Սարգսյանը և Ռոման Գևորգյանը 2007թ. հուլիսի 2-ին, ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճում, դատաքննության ավարտից հետո, դժգոհելով իրենց նկատմամբ նշանակված պատժաչափերից, դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիների նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, վիրավորել դատավորին և դատաքննության մասնակիցներին, նրանց հասցեին տվել են սեռական բնույթի խուլիգանական լկտի հայհոյանքներ, որի ընթացքում ամբաստանյալներից Ս.Սարգսյանն իրենց համար հատկացված սեղանի վրայից վերցրել է բարձրախոսը, իր հենակային մասի հետ, և շպրտել դահլիճից արդեն իսկ դուրս եկած դատավոր Մ.Մարգարյանի հետևից, որը դիպչելով դիմացի պատին վնասվել է: Ամբաստանյալները դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և սպառնացել են գործը քննող դատավորի և նրա ընտանիքի անդամների հետ հաշվեհարդար տեսնել, նրանց վնաս պատճառելու միջոցով:

Բացի դա, գործով անցնող որոշ վկաների ցուցմունքների ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալները հայհոյելուց ու սպառնալուց հետո փորձել են մոտենալ պատժաչափը հրապարակած ու դատարանի դահլիճից հեռացող դատավորին և չեն ենթարկվել դատարանում իրենց պարտականությունները կատարող ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների օրինական պահանջներին: Հրմշտել են, քաշքշուկ ստեղծել, որի արդյունքում կոտրվել, վնասվել է ամբաստանյալների համար նախատեսված սեղաններից մեկը՝ դատական դեպարտամենտին պատճառելով 8000 դրամի նյութական վնաս: Դատարանում գտնվող ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ ամբաստանյալները դուրս են բերվել դահլիճից, տեղափոխվել դատարանում իրենց համար առանձնացված կալանախուցը, որտեղ շարունակել են իրենց խուլիգանական լկտի հայհոյանքները դատավորի և դատարանի հասցեին: Այն հաջողվել է կանխել միայն ոստիկանության Աշտարակի բաժնից լրացուցիչ օգնության եկած աշխատակիցների օգնությամբ, ովքեր ամբաստանյալներին տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժնի ՁԱՊՎ:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սոս Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և ցուցմունք տվել, որ 2007թ. հուլիսի 2-ին, երբ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորը հրապարակել է իր և ամբաստանյալ Ռոման Գևորգյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, չի լսել իր նկատմամբ նշանակված պատժաչափը և դատավորի դալիճից դուրս գալու պահին խնդրել է նորից ասել նշանակված պատժաչափը, որից հետո դատավորը պատասխանել է, որ չի կրկնի և դուրս է եկել դահլիճից: Ինքը զայրացել է դատավորի արհամարհական վերաբերմունքից և, իրենց պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից տեղեկանալով, որ իր նկատմամբ նշանակվել է 11 տարի ազատազրկում, իսկ Ռոման Գևորգյանի նկատմամբ՝ 12 տարի ազատազրկում, ջղայնացել է և սեղանի վրայից վերցնելով խոսափողը՝ այն շպրտել կոտրել է ու հայհոյել դատավորին: Ինչ վերաբերում է դատավորին և նրա ընտանիքի անդամներին հասցեագրած սպառնալիքներին, ապա ամբաստանյալն այդ մեղադրանքը չի ընդունել. ուղղակի ասել է՝ «դու քո պատիժը կստանաս»: Իսկ Ռոման Գևորգյանն իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչել և նշել է, որ զայրանալու պատճառը դատավորի պահվածքն է եղել: Պարզապես մի բան է հավելել. զայրացել է, քանի որ մեղադրողը դատարանին միջնորդել է իր նկատմամբ նշանակել 9 տարի ազատազրկում, իսկ Սոս Սարգսյանի նկատմամբ 8 տարի: Ջղայնացել է և սկսել է հայհոյել դատավորին: Այդ ժամանակ Սոս Սարգսյանը սեղանից վերցրել է խոսափողը և այն շպրտել գետնին: Դահլիճում ներկա գտնվող ոստիկանության աշխատակիցները փորձել են իրեն և Ս.Սարգսյանին կարգի հրավիրել և իրենց միջև առաջացել է քաշքշուկ: Ու թեև ամբաստանյալները ժխտել են սպառնալիք տալու հանգամանքը, այդուհանդերձ փաստը հաստատվել է նաև դատական նիստի ձայնագրառմամբ ու վկաների ցուցմունքներով: Նրանք դատավորին ասել են՝ «չես մարսի, երբ էլ դուրս գանք, պատասխան ես տալու», «հետո Ձեր հետ հաշիվ կպարզենք», «դատավորի վրա էժան չի նստի» և այլն:

Այդուհանդերձ, Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.03.2008 թվականի դատավճռով Ռոման Վաչագանի Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օրի 258-րդ հոդվածի՝ խուլիգանության համար և պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով, իսկ դատավորին սպառնալու համար՝ ազատազրկում 1 տարի ժամկետով: Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 3 ամիս ժամկետով: Հետո այս պատիժն էլ մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից 23.11.2007 թվականի դատավճռով նշանակված 11 տարի ազատազրկում պատժին և Ռոման Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 12 տարի ժամկետով: Իսկ քրեական օրենսգրքի՝ վերոնշյալ փոփոխություններից հետո ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռոման Գևորգյանը դիմել է դատարան և խնդրել է իր բացակայությամբ քննության առնել և վերանայել իր նկատմամբ 2008թ.-ի դատավճիռը: Դատարանը քննության առնելով դատապարտյալի դիմումը, գտել, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ. թեև նշված փոփոխությունները չեն տարածվել վերոնշյալ երկու հոդվածների համապատասխան կետերի վրա, սակայն դրանք տարածվել են Ռ.Գևորգյանի վերաբերյալ՝ նախկինում (2007թ.) կայացված դատավճռի հիմք հանդիսացած հանցանքներից մեկի վրա. դրանով վերջինս դատապարտվել էր սուտ ցուցմունք տալուն հարկադրելու, կազմակերպված խմբի և նախկինում դատապարտված անձի կողմից ավազակություն կատարելու, մարդուն առևանգելու մեջ: Դրանցից օրենսգրքի փոփոխությունները տարածվել են միայն ավազակության վերաբերյալ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի վրա, որն էլ դատարանը հանել է մեղադրանքի ծավալից, սակայն 11 տարվա պատժաչափը թողել է անփոփոխ (վերջնական պատիժը՝ 12 տարի): Այս որոշումն էլ դատապարտյալը բողոքարկել է վերաքննիչ դատարան և պահանջում է պակասեցնել սահմանված պատիժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում