Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Եթե Ռուսաստանը դժվար է հասկանում, որ կորցնում է Հայաստանը, Կովկասը, ապա մենք հույսներս մեզ վրա ենք դրել, կռվում ենք և կկռվենք մինչև վերջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

Պարոն Մելքոնյան, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտից հակառակորդը վերսկսել է մարտական գործողությունները հյուսիսային, հարավային ուղղություններով։ Դուք առաջնագծում եք, կասե՞ք՝ տեղում ի՞նչ վիճակ է։

– Վաղ առավոտից սկսվել է ռմբակոծությունը։ Ինչ հեռահար ուժ ունեն՝ հրետանի և այլն, սկսել են դրանով ռմբակոծել մեր տարածաշրջանը։ Բայց ոչ մի արդյունքի չեն հասնում։ Մեր հատվածում ինչպես կա վիճակը, այնպես էլ պահպանվոմ է։ Սահմանային որևէ փոփոխություն չի եղել։ Տղերքի դուխն էլ շատ բարձր է։ Հակառակորդը չի կարող մեկ մետր էլ առաջ գալ։ Ամեն ինչ վերահսկվում է։

– Ռուսաստանը, Ֆրանսիան մեծ ջանքեր են գործադրում հակառակորդին նստեցնելու բանակցությունների սեղանի շուրջ, սակայն առայժմ ապարդյուն։ Միակ ճանապարհը մնում է ռազմակա՞նը։ Եվ կարծեք թե Արցախի նախագահի ու Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձներից պարզ դարձավ, որ գնում ենք մինչև վերջ։ Հաշվի առնելով հակառակորդի ավելի մեծաթիվ բանակը, սպառազինությունը՝ մեզ կհաջողվի՞ արժանի հակահարված տալ նրանց։ Մեր ռեսուրսները կբավականացնե՞ն։

Որ Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը կոչ են արել՝ դա լավ է, բայց այնպես չէ, որ մեր վիճակն օրհասական է։ Թող ոչ մեկը չհամարձակվի այդպես մտածել։  Հայրենական պատերազմ է, ու 1941-45 թթ. Հայրենական պատերազմում էլ  մի պլակատ կար՝ «мать родина зовет»։ Հիմա մեր տղաները, բոլորը ինքնակամ են գալիս։ Ամբողջ հայ ազգը դարձել է կամավոր ու կռվելու է մինչև վերջ՝ առանց զենքը վայր դնելու։ Մենք եկել ենք, կռվում ենք և պետք է կռվենք մինչև վերջ։ Ու մենք հաղթելու ենք։

Հակառակորդը, նրանց լրատվամիջոցները երեկ ցնծության մեջ էին Արայիկ Հարությունյանի այն ասածից, որ հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել և ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հայկական զինված ուժերին կհաջողվի՞ կարճ ժամանակում շտկել այդ դիրքային փոփոխությունները, հետ բերել այդ տարածքները։

– Նախ՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա մի բան, որ պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ նորմալ է, որ մեկ նահանջում ես, մեկ հարձակվում ես, դիրքային փոփոխություններ կարող են լինել։ Կարող են դիրքեր լինել, որ այդ պահին մեզ անհրաժեշտ չլինեն, մենք կարող ենք այդ դիրքը թողնել, ավելի նպաստավոր դիրք զբաղեցնել։ Այնպես չէ, որ պետք է կանգնենք այդ դիրքի վրա ու հարյուրավոր զոհեր տանք։ Կրկնում եմ՝ պատերազմ է, ու այս պատերազմը երկար է շարունակվելու, որովհետև մեր դիվանագիտությունը չկարողացավ ինչ-որ լուրջ գործողություններ անել։ Մենք, իհարկե, կտրված ենք  կապի միջոցներից, բայց որ  հնարավորություն լինում է, նայում ենք ու տեսնում ենք, որ ռուս լրագրողները կոչ են անում Ռուսաստանին՝ որ կորցնում են Հայաստանը, Կովկասը։

Եթե Ռուսաստանը այդքան դժվար է  հասկանում իրավիճակը, ապա դա իրենց գործն է, ու մենք հույսներս չպետք է դնենք ռուսների վրա, ամերիկացիների վրա, ինչ-որ ուրիշ մեկի վրա, որ նրանք կարող են գալ ու մեր փոխարեն կռվել։ Իրենք ասում են ասելու համար, քայլեր են անում քայլ անելու համար, բայց առայժմ որևէ գործնական քայլ չենք տեսել իրենց կողմից, որը կարող էր արդյունք տալ։ Մեր հույսը մեզ վրա է, մեր հույսը մեր բանակի ու մեր ժողովրդի վրա է։ Մենք կռվել ենք ու պետք է կռվենք։

Բայց ռուսական կողմը ակտիվ ջանքեր է գործադրում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Անգամ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների հանդիպում եղավ, հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Դրան զուգահեռ էլ, սակայն, նույն ռուսական կողմը առաջ է տանում Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը։ Երեկ դրա մասին ուղիղ հայտարարեց ՌԴ արտգործնախարարը։ Արդյոք սա՞ է Ռուսաստանի միջնորդության գինը։

– Լավրովն ասում է՝ 5 շրջանը եկեք տանք, պատերազմը դադարեցնենք, հետո երկու շրջանն էլ տանք, հետո կորոշենք՝ Ղարաբաղի անկախություն կլինի, թե չի լինի։ Էդ որ հիմարը պետք է դրան համաձայնի։ Այդքան զոհից հետո  այդ տարբերակին համաձայնում ենք, որ ինչ անենք։ Բա թող Ռուսաստանը վերաբերմունք ցույց տար այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանի տարածքի վրա էր հարձակվել։ Բա թող ձայն հանեին։

Իսկ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը։

– Որտե՞ղ է տեղակայում։ Ներկայիս սահմանների՞ն է տեղակայում, թե՞ ներկայիս տարածքները, սահմանները տալիս ենք թուրքին, նոր բերի Ղարաբաղի շուրջը խաղաղապահներ դնի, մի հատ էլ ճանապարհ քցի, ասի՝ սա ձեր ճանապարհն է։ Մի օր էլ ջղայնանա, ասի՝ ես իմ խաղաղապահներին հավաքում եմ տանեմ։ Այդ ժամանա՞կ ինչ ենք անելու։ Այդ ժամանակ մեր ժողովուրդն ի՞նչ է անելու։ Ինքնակամ Ղարաբաղը տալու ենք դրանց պրծնե՞նք։

Այսինքն՝ Դուք Ռուսաստանի կողմից բավարար ջանք չե՞ք տեսնում խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

– Խաղաղ կարգավորում չկա։ Ռուսաստանը չի ասում, թե որտեղ է ուզում խաղաղապահ ուժեր դնել։ Ռուսաստանը կոնկրետ չի ասում, թե որտեղ է դնում, որ պահին, սահմանների որ հատվածում։ Հիմա թող բերի ու մեր տղաների կանգնած տեղով, սահմանով մեկ դնի իրա խաղաղապահ ուժերը, պատերազմը կանգնեցնի, հետո նստենք բանակցությունների սեղանին ու որոշենք, թե հետո ինչ  ենք անում։ Բայց դա էլ չկա։ Ոչ մի կոնկրետ բան չկա։

Պարոն Մելքոնյան, պատերազմական գործողություններին զուգահեռ ակտիվորեն քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը։ Ձեր կարծիքով՝ եթե միջազգային հանրության կողմից Արցախի անկախությունը ճանաչվի, դա կարո՞ղ է զսպել հակառակորդին, դադարեցնել պատերազմը։

– Իհարկե, աշխարհը թող ճանաչի Արցախի անկախությունը, դրանից հետո ամեն ինչ կընկնի իրա տեղը։ Մեր դիվանագետները հիմա  միայն դրա վրա պետք է աշխատեն, որ աշխարհը վերջապես ճանաչի Արցախի անկախությունը, իսկ մինչ այդ մենք մեր գործն ենք անում։ Տղաները իրենց տեղում են, մեր բանակը հզոր է, տղաները իրենց տեղից շարժվողը չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում