Ինչպես հայտնում է RIA-Novosti գործակալությունը, հուլիսի 31-ին Աֆղանստանի հարավային Հելմենդ նահանգում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ևս 12 ը վիրավոր են: Ահաբեկչությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Լաշկար Գահ քաղաքի ոստիկանության բաժանմունքի առջև:
Բոլոր 6 զոհերը ոստիկաններ են, իսկ վիրավորներից 10-ը` ոստիկան, երկուսը` քաղաքացիական անձինք: Վիրավորների թվում է նաև մեկամյա մի երեխա:
BBC-ի փոխանցմամբ` զոհվածների թիվը հասել է 11-ի, նրանց թվում` մեկամյա երեխա:












































