Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Միայն տհասները կարող են պնդել, որ թուրքերը, Թուրքիան ու Էրդողանը ներկայումս միայն Արցախի խնդիր են ուզում լուծել,
– միայն տհասները կարող են պնդել, որ մեզ պարտադրելով 5 շրջան վերադարձնել՝ թուրքերը կանգ կառնեն ու պատերազմը կավարտվի,
– միայն տհասները կարող են պնդել, որ ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր կամ երբեւէ կարող է հայության անվտանգության խնդիրը լուծել,
– միայն տհասները կարող են պնդել, որ խաղաղապահությունը Ռուսաստանի կամ այլ երկրի համար չի դառնա թուրքերի հետ սիրախաղի բռնվելու ու պայմանավորվելու միջոց, իսկ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը չեն վերածվի մանրադրամի,
– միայն տհասները կարող են պնդել, որ գոյութենական կռվում երբ ապտակում են մի այտիդ, մյուսը դեմ տալը նույնպես փրկության ինչ-որ ճանապարհ է,
– միայն տհասները կարող են պնդել, որ երբ դաշնակիցները թքում են քո՝ գոյութենական խնդրի վրա, դա կուլ տալը ու չտեսնելու տալը տանելի վարք է,
– միայն տհասները կարող են պնդել, որ մարտունակ բանակը երբեք գործոն չէ, երբ քաղաքական խաղեր ու քաղաքական պայմանավորվածություններ են կայացվում:
Այսքանը գրեցի, որ ասեմ մենք ու մեզ նման մտածողները կանք ու լինելու ենք: Ովքեր քաղաքական խաղերից ու պահանջներից ընկճվել գիտեն, իրենց հայրենիքը Հայաստանը չէ, քանի որ Հայաստանը թույլի, ընկճվողի ապրելու տեղ չէ: Այստեղ տղաները դատապարտված են լինել որձեր, բառի ժողովրդական ընկալմամբ: Այստեղ կանայք դատապարտված են չլինել հիստերիկ: Հայաստանում պատերազմի ժամանակ լացն արգելվում է: Ունենք հաղթանակի մի ճանապարհ՝ արագ կարգով մեր միջից գտնել ամենից առնականներին ու գիտակներին ու նրանց սելեկտիվ կարգով՝ ըստ անձնային որակների առաջ մղելու միջոցով, կառուցել մեր պետության պաշտպանությունն ու առաջընթացը:











































