Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առերես շփումները: Ռյաբկովը այս մասին ասել է TASS-ի հետ զրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ
պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որևէ հիշատակումը՝ ԼՂ հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության հասնելու գործում նրա դերը:
«Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,- հավելել է Ռյաբկովը:









































