ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, Մոսկվան դա հաշվի կառնի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ-ը մեր խոսակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, թեև պաշտոնապես տիեզերքը նրանց դոկտրինաներում է, ինչպես և կիբեռտարածությունը ներառված է մարտական գործողությունների ասպարեզում: Եվ, իհարկե, մենք դա չենք կարող հաշվի չառնել»,- ասել է Լավրովը՝ ռուսաստանյան երեք ռադիոկայաններին, ներառյալ Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն ցանկանում հաշվի առնել այն փաստը, որ իրենք «խաչ են դրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման շուրջ պայմանագրին իրենց միանալու վրա»։









































