Ղրղզստանի խորհրդարանականները չորեքշաբթի կայացած նիստում Սադիր Ժափարովին հաստատել են երկրի վարչապետի պաշտոնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Պատգամավորները միաձայն ընդունել են Ժափարովի թեկնածությունը, որին ավելի վաղ առաջադրել էր խորհրդարանական կոալիցիոն մեծամասնությունը: Խորհրդարանն աջակցել է նաև Ժափարովի կառավարության կազմը, ծրագիրը և կառուցվածքը:
Ղրղզստանի խորհրդարանականները հոկտեմբերի 10-ին արդեն հաստատել էին ընդդիմադիր «Մեքենչիլ» («Հայրենասեր») կուսակցության հիմնադիր Ժափարովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ղրղզստանի նախագահն այս որոշումը հետ է ուղարկել է խորհրդարան նախորդ օրը: Երկրում քաղաքական ճգնաժամի սկսվելուց առաջ Ժափարովը պատիժ էր կրում պատանդ պահելու մեղադրանքով: Բողոքների ֆոնին աջակիցները նրան ազատել են գաղութից: