Ստեփանակերտում այս պահի դրությամբ կա մոտ 670 չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը։
«Հրթիռակոծության են ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտը, այլև բոլոր շրջանները։ Ստեփանակերտում ունենք հայտնաբերված զենք-զինամթերք գրեթե բոլոր փողոցներում, բայց այս պահի դրությամբ կարելի է ասել, որ 90 տոկոսով դրանք անվտանգ են»,- նշեց Արզումանյանը:










































