Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացված գրոհայինները հանրապետություն են ժամանել արտերկրից: Այս մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում:
«Չեչնիայի Հանրապետությունը վաղուց է վերջ տվել ահաբեկչական խմբավորումներին: Անօրինական զինված խմբավորումների անդամների արտերկրից տարածաշրջան ժամանելու փաստի մասին տեղեկությունները նախօրոք են հասել իրավապահ մարմիններին»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվում է, Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել չորս ոչնչացված զինյալների և «Ռոսգվարդիա»-ի երեք զոհված աշխատակիցների մասին:









































