2011 թ. հունվար-հունիսին Հայաստան են ժամանել 266 հազար 155 զբոսաշրջիկներ՝ 2010 թ. նույն ժամանակաշրջանի 230 հազար 154 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 115.6%:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 274 հազար 621 մարդ կամ 2010 թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 118.3%:







































