Thursday, 11 06 2026
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան

Եթե Թուրքիայում շարունակեն նման կերպ վերաբերվել ԶՈՒ-ին, բանակը կասի իր խոսքը. ռազմական փորձագետ

Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն անդրադարձել է երեկ Թուրքիայի բարձրագույն ռազմական ղեկավարության հրաժարականին.

«Թուրքիայի զինված ուժերում (ԹԶՈՒ) գրանցված անսպասելի հրաժարականները կանխատեսելի էին։ Որպես դրա հիմք էր ծառայում թուրքական կառավարության քաղաքականությունը, ինչն առավել ընդգծվեց վերջին շրջանում բանակային ղեկավարության նկատմամբ։ Հնարովի պատճառներով թուրքական պետության համար շատ բան արած գեներալներին ու ծովակալներին պատասխանատվության ենթարկելը մեծ հարված էր ԹԶՈՒ-ին։ Նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է դա կանխատեսեին։

Որպես ստեղծված իրավիճակի դեմ բողոքի նշան՝ երկրի ազդեցիկ անձանցից մեկը՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Ըշըք Քոշաները, հրաժարական տվեց։ Նրա հետ միասին հրաժարական են տվել երեք գեներալներ՝ ցամաքային զորքերի հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայան և ռազմածովային ուժերի հրամանատար Էշրեֆ Ուղուր Յիղիթը։

Կարծում եմ, որ այսքանով ճգնաժամը չի ավարտվի։ Եթե ԹԶՈՒ-ի հանդեպ շարունակվեն այդօրինակ քայլերը, ապա բանակը կասի իր խոսքը։ Ինչպես հայտնի է, թուրք զինվորականները հանդիսացել են ոչ միայն երկրի մարտնչող թևը, այլև կանխորոշել են երկրի քաղաքականությունը։ Եթե հաշվի առնենք, որ օգոստոսի 1-ին (այդ օրը տեղի է ունենալու Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը) ակնկալվում էին նոր նշանակումներ, ապա հրաժարականների այս շարքը կարելի է որակել որպես բողոքի նշան՝ ընդդեմ այդ նշանակումների։

Ես համաձայն չեմ այն փորձագետների հետ, ովքեր կարծում են, թե սրանով Թուրքիայում սկսվեց ժողովրդավարությունը։ Այս իրադարձությունները Թուրքիայի համար կստեղծեն մեծ խնդիրներ»։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին թուրքական Posta թերթում հրապարակված թուրք վերլուծաբան, աշխարհիկ լրագրության վետերան Մեհմեթ Ալի Բիրանդի՝ «Ինչո՞ւ ենք մենք աջակցում հեղաշրջումներին» խորագրով հոդվածում ասվում էր, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած և զինվորականների պաշտպանությանը հանձնված աշխարհիկ ռեժիմ ունեցող Թուրքիայի Հանրապետությունում թուրք զինվորականներին հեղաշրջումներ իրականացնելու հարցում ավանդաբար դրդել են աշխարհիկ շրջանակները.

«Վերջիններիս դիրքորոշումը հետևյալն է. Աթաթուրքի հիմնած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչները հասկանում են, որ ընտրությունների միջոցով չեն կարող քաղաքականության մեջ ձեռք բերել ազդեցիկ դիրքեր, դրա համար էլ բարձր պաշտոններ զբաղեցնելու հարցում ապավինում են զինվորականների օգնությանը:

Խռովամետ մտքերը նստած են աշխարհիկ ԶԼՄ-ների աշխատակիցների մեծ մասի գեներում: Մինչև վերջերս ԶԼՄ-ները կարծում էին, թե Գլխավոր շտաբն առավել վեր է կանգնած ժողովրդավարությունից ու խորհրդարանից: Մենք համբերությամբ տարել ենք այդ բոլոր հեղաշրջումները (1960, 1971 և 1980 թվականների ռազմական ուղղակի հեղաշրջումները և 1997 թվականի ոչ զինված ռազմական միջամտությունը, ինչն անվանում են հետմոդեռնիստական հեղաշրջում): Մենք աջակցել ենք դրանց:

Սակայն վերջին տարիների ընթացքում մեր գեները խախտվել են, և մենք սկսել ենք հարցին նայել այլ տեսանկյունից: Գլխավոր շտաբի և ժողովրդավարության ու խորհրդարանի հարաբերակցությունն առաջին անգամ փոխվել է, ժողովրդավարությունը ևս մեկ քայլ է կատարել դեպի առաջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում