Կանանց և տղամարդկան մոտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ռեակցիաները դրսևորվում են միանման, բայց վիճակագրական առումով հավաստի տեղեկությունը կստացվի միայն հետգրանցումային փորձարկումների ավարտից հետո:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Ես չեմ նկատել. կարող է պատահել, երբ 40 հազար հոգի պատվաստում ստանա, ապա վիճակագրական առումով հավաստի տարբերություն հայտնաբերվի, բայց առայժմ չի հաջողվել այդպիսի տարբերություն նշել»,- ասել է Գինցբուրգը՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք կանանց և տղամարդկան մոտ պատվաստանյութի ռեակցիաների տարբերություն:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձևավորել մինչև երկու տարի ժամկետով:







































