Մի քանի հազար ուղևորներ մնացել են Սիդնեյի օդանավակայանում, քանի որ նրանց չվերթները հետաձգվել են՝ Սիդնեյի օդանավակայանի հոսանքազրկման հետևանքով: Էլեկտրաէներգիայի անջատումները տևել են 1-1.5 ժամ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Օդանավակայանի ներկայացուցիչները չեն կարողացել ասել, թե քանի չվերթ է հետաձգվել՝ հավելելով, որ օդանավակայանի հոսանքազրկված տերմինալը նորմալ չվացուցակին կվերադառնա մի քանի ժամից: Մասնագետները չեն նշել, թե որոնք են եղել հոսանքազրկման պատճառները և ինչու պահեստային գեներատորները չեն միացել վթարային այս իրավիճակում:









































