«Շատ եմ ցավում, դժբախտաբար, այդ լուրերը հաստատվում են։ Չնայած Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ ինքը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև և փակում օդային և ցամաքային սահմանները Հայաստանի և Ադրբեջանի համար, ակնհայտորեն բաց է մնում օդային սահմանը, և ինքնաթիռների ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ Վրաստանի տարածքով թուրքական և իսրայելական բեռնատար ինքնաթիռներն անցնում և ռազմամթերք են հասցնում Ադրբեջանին, ռազմամթերք, որի հարվածներից սպանվում են հայ զինվորները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։








































