Sunday, 12 05 2024
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Սերժ Սարգսյանը պետք է «դուռ չրխկացներ» հենց Լիսաբոնում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:
– Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չգնալն, ըստ Ձեզ, ինչքանո՞վ էր արդարացված և արդյոք սա որոշակի քայլ էր Աստանայում դեկտեմբերի սկզբին կայանալիք գագաթնաժողովից առաջ:
– Դժվարանում եմ միաժամանակ ասել, թե այս երկու գագաթնաժողովները ինչքանով կարող էին կապ ունենալ, սակայն մտահոգիչ է, որ Սերժ Սարգսյանը չմեկնեց Լիսաբոն` մասնակցելու գագաթնաժողովին: Հայաստանը փոքր պետություն է, նա այն պետություններից է, որը շրջափակման մեջ է ոչ միայն ցամաքով, այլև ինչ-որ տեղ պարտվում է կարծիքները համաշխարհային հանրությանը հասցնելու պատերազմում: Հայաստանը պետք է օգտագործի յուրաքանչյուր առիթ, յուրաքանչյուր գագաթնաժողով, որպեսզի տեղ հասցնի իր կարծիքը: Ցանկացած գագաթնաժողովին գնալը ճիշտ է, քանի որ դա այն ֆորումն է, որտեղից լսելի է դառնում երկրի նախագահի ձայնը: Լիսաբոն չգնալը ես համարում եմ բացթողում և ոչ շատերի նման ճակատագրական մեծագույն հարված Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
– Իսկ հաղթանա՞կ:
– Միանշանակ հաղթանակ չեմ կարող համարել: Ինչպես կարելի է հաղթանակ անվանել մի բան, որը չի կայացել: Տեղին չէ չկայացած բանը այդքան գովերգել. սովորաբար գովերգում են կայացած իրադարձությունը:
– Պաշտոնական բացատրության մեջ նշվում էր, որ Սերժ Սարգսյանը չգնաց լիսաբոնյան գագաթնաժողովին, այնտեղ ընդունված բանաձևում նշված տարածքային ամբողջականության ձևակերպման պատճառով: Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով հայաստանյան իշխանությունները, դիվանագիտական ապարատը չգիտե՞ր, որ նման բանաձև է նախապատրաստվում և արդյոք չէր կարող բոյկոտելու փոխարեն նախապես աշխատել:
– Եթե ասենք, որ Հայաստանի դիվանագիտական ապարատը տեղյակ չէր այդ բանաձևի մասին, ճիշտ չի լինի: Կարծում եմ, եթե նույնիսկ տեղյակ չէին, պիտի իմանային: Ավելին, պետք է իմանային, որ 2006թ. Ռիգայի գագաթաժողովում ընդունվել է մոտավորապես նման որոշում, նույնը եղել է նաև 2008թ. Բուխարեստի գագաթնաժողովում: Այս պայմաններում ինձ զարմացնում է, որ հնարավոր է տեղյակ չլինել այս բանաձևի մասին: Եթե տեղյակ չէին, ապա ինչ էին անում: Մյուս կողմից էլ չեմ զարմանա, եթե իրոք վերջին պահին այդ ձևակերպումը մտցված լինի օրակարգ: Համենայնդեպս, հարց է առաջանում` ինչո՞ւ 2008թ. Սերժ Սարգսյանը այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ներկա եղավ Բուխարեստի գագաթնաժողովին, որտեղ ևս նմանատիպ փաստաթուղթ կար: Գուցե այս անգամ կային ծանրակշիռ պատճառներ, որ Հայաստանի իշխանությունների բոյկոտը արդարացված էր: Բայց եթե անգամ այդպես էր, ես կարծում եմ, որ բոյկոտը պետք է արվեր հենց Լիսաբոնում. եթե պետք է դուռ չրխկացնել, ապա պետք է դա անել այնտեղ, որտեղ դա կարող են տեսնել:

– Պարոն Հակոբյան, դեկտեմբերի 1-2-ը Ատանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից ի՞նչ ակնկալիքներ ունեք, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը էլ չգնա Աստանա:
– Ընդհանրապես գագաթնաժողովները ղարաբաղյան կարգավորման հարցում չեն կարող լինել ճակատագրական, որովհետև դա այն տեղը չէ, որտեղ նման հարցերը որոշվում են: Գագաթնաժողովները շատ կարևոր են առաջիկա տարիների ուղենշային առումով և այս իմաստով, իհարկե, Աստանայի գագաթնաժողովը կարևոր է, մանավանդ, որ այն տեղի է ունենում Ստամբուլի գագաթնաժողովից ավելի քան 11 տարի անց: Այս անգամ Ռուսաստանը և Արևմուտքը գնում են հարաբերությունների ջերմացման, և հենց այդ ջերմացման համատեքստում պետք է դիտարկել նաև ղարաբաղյան հարցի կարգավորումը: Ես վստահ եմ, որ Հայաստանը ներկա է լինելու Աստանայի գագաթնաժողովին և չեմ կասկածում, որ որևէ բան կարող է խանգարել, որ Հայաստանը նախագահի մակարդակով ներկա լինի այդ գագաթնաժողովին:
– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում, որ Աստանայի գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ որևէ փաստաթուղթ կամ այսպես կոչված ճանապարհային քարտեզ ստորագրվի:
– 2007թ. Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը ներկայացվեցին մադրիդյան սկզբունքները, որոնք այսօր, իհարկե բավականին փոփոխված, սեղանի վրա են: Եթե դրա անունը ճանապարհային քարտեզ է, ապա, այո, հնարավոր է, որ նման բան լինի, ես չեմ բացառում: Բայց իմ մտավախությունն այն է, որ պատերազմական այս հռետորաբանության ֆոնին դժվար է ակնկալել լուրջ առաջընթաց: Կողմերից մեկը` Ադրբեջանը, ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են այդ անողոք պատերազմը դիմակայելուն: Երկուստեք այդ քարոզչությունն արվում է բացառապես իշխանական լրատվամիջոցների կողմից, ինչն էլ ցույց է տալիս, որ կողմերը դեռևս պատրաստ չեն լրջագույն փոխզիջումների: Քանի դեռ ադրբեջանական պաշտոնական քարոզչամիջոցները չեն դադարեցրել«հայի գլուխը կջարդենք», «Ստեփանակերտում թեյ կխմենք» արտահայտությունների օգտագործումը, ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է անգամ լուրջ բանակցություններ վարել:
– Իսկ ԼՂՀ-ում անցկացված զորավարժությունների ընթացքում Սերժ Սարգսյանի կոպիտ հռետորաբանությունը ևս Ձեր նշած քարոզչության մա՞ս էր, թե՞ որոշակի«մեսիջե միջազգային հանրությանը Աստանայի գագաթնաժողովից առաջ:
– Այն, ինչ ասեց Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում անցկացված զորավարժությունների ժամանակ, քննադատելի չէ: Ես կարծում եմ` ժամանակն է, որ հայկական կողմն էլ ժամանակ առ ժամանակ սթափեցնի ոչ միայն Ադրբեջանին, այլև միջազգային հանրությանը: Երբ միջազգային հանրությունն ամենաբարձր մակարդակով չտեսնելու է տալիս ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը, հայկական կողմը պարտավոր է միջազգային հանրությանը ասել, որ պատերազմի դեպքում դուք էլ եք ինչ-որ տեղ մեղսակից: Ադրբեջանը փաստացի նավթ է վաճառում արևմտյան ժողովրդավարությանը, վերջինիս փողերով զենք է գնում և սպառնում հայերին:
– Իսկ ճի՞շտ էր արդյոք զորավարժությունների ընթացքում Սերժ Սարգսյանի կեցվածքը:
– Կարծում եմ` ճիշտ չէր, երբ զորավարժությունների ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացվեց որպես գերագույն գլխավոր հրամանատար, քանզի ԼՂՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը Բակո Սահակյանն է: Եթե մենք անընդհատ խոսում ենք Ղարաբաղի ինքնորոշման մասին, նման կեցվածքը, իմ կարծիքով, ճիշտ չէր, և պետք չէր, որ առաջին պլանում երևար Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում