ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է առաջիկայում Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր փորձարկումներ մասին հաղորդագրություններով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կտրականապես դեմ լինել Անկարայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը:
«Մենք խորապես մտահոգված ենք այն տեղեկություններով, որ Թուրքիան շարունակում է Ս-400- ը շահագործման հանձնելուն ուղղված իր ջանքերը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ С-400- ի գնումը խոչընդոտում է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան առաջիկայում կարող է Սև ծովի ափին Ս-400 զենիթա-հրթիռային համակարգի փորձարկումներ իրականացնել: Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանություններն այս հարցի վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել:









































