Մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերին այն մասին, որ եթե իրենց տարածքում նոր ռումբեր հայտնվեն, կդիմեն կոշտ քայլերի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի ռազմական ու քաղաքական հայտարարություններն այդ մասին, բացի այդ տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, որոնք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»։








































